News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 30
USD
393.4
EUR
417.4
RUB
4.02
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի Ալֆորվիլ (Alfortville) քաղաքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն, որին մասնակցում էին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Ալֆորվիլի քաղաքապետ Լյուկ Կարվունասը, Ազգային ժողովի պատգամավոր Իզաբել Սանտիագոն, Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, ինչպես նաև Ալֆորվիլի քաղաքային խորհրդի անդամներ, հոգևոր դասի և համայնքային կառույցների ներկայացուցիչներ, երիտասարդ սկաուտներ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։

«Արարողության մասնակիցների կողմից ծաղկեպսակներ խոնարհվեցին և մոմեր վառվեցին Աշտարակի հրապարակում գտնվող՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի առջև։

Ալֆորվիլի Սուրբ Մեսրոպ վարժարանի աշակերտների կողմից կատարվեցին Հայաստանի և Ֆրանսիայի պետական օրհներգերը:

Իր ելույթում դեսպան Տոլմաջյանը շնորհակալություն հայտնեց Ալֆորվիլ քաղաքին մշտապես Հայաստանի և հայ ժողովրդի կողքին լինելու և Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ հիշատակի միջոցառումներ անցկացնելու համար՝ ընդգծելով ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին հարգանքի և հիշողության տուրք մատուցելու, ինչպես նաև այդ ծանրագույն հանցագործությունը դատապարտելու կարևորությունը մարդկության դեմ ոճիրների հետագա կանխարգելման համար։ Այս համատեքստում, անդրադարձավ Ադրբեջանի կողմից իրականացվող բացահայտ հայատյաց քաղաքականությանը, որի վերջին դրսևորումը Լաչինի միջանցքի արգելափակումն է, որի հետևանքով շուրջ 135 օր շարունակ Արցախի 120,000 բնակչությունը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ։

Արարողության ընթացքում ելույթներով հանդես եկան նաև Ալֆորվիլի քաղաքապետ Լյուկ Կարվունասը, Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, ինչպես նաև Ալֆորվիլի հայկական կազմակերպությունների միացյալ կոմիտեի ներկայացուցիչները»,- ասվում է հաղորդագրությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոռնիձորում հումանիտար կայան կհիմնվի՝ ԼՂ-ում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ կայանի նպատակն է միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա խմբերի ջանքերը մեկտեղելը, հումանիտար...
Ադրբեջանը շարունակում է իր որդեգրած ագրեսիվ և ԼՂ էթնիկ զտմանն ուղղված քաղաքականությունը. Միրզոյան
Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է իր որդեգրած ագրեսիվ և ԼՂ էթնիկ զտմանն ուղղված...
Մակրոնը կոչ է արել Ադրբեջանին անվտանգության երաշխիքներ տրամադրել ԼՂ բնակիչներին
Մակրոնը դատապարտել է ուժի կիրառման Ադրբեջանի երեկվա որոշումը, որը խորացնում է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը․․․
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ցեղասպանություն իրականացնելու դեպքերի առթիվ նախաձեռնվել են քրվարույթներ
2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի (Լաչինի) միջանցքը, ադրբեջանցիների կողմից կեղծ…
Ռուսաստանը Ղարաբաղի հարցով Թուրքիայից պաշտոնական դիմում չի ստացել․ Զախարովա
Մենք այդ կապակցությամբ ԶԼՄ-ներում նյութեր ենք տեսել, սակայն թուրքական կողմի պաշտոնական դիմում չենք ստացել․․․
7 բուժառու Կարմիր խաչի ուղեկցությամբ տեղափոխվել են Հայաստան
Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախ վերադարձնել 6 բուժառուների՝ ուղեկցողների հետ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ