News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

«FlyOne Armenia» ընկերությունը երեկ՝ մայիսի 2-ին, չեղարկել է Երեւան– Փարիզ–Երեւան չվերթը, քանի որ Թուրքիան փակել է իր օդային տարածքը հայկական ավիաընկերության համար։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «FlyOne Armenia» ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը։

«80 ուղեւոր Երեւանից չի կարողացել թռչել Փարիզ։ Աշխատանքներ ենք իրականացնում նրանց կրած վնասները փոխհատուցելու ուղղությամբ։ Այսօր նախատեսված չվերթների մասին քիչ ուշ տեղեկություն կտրամադրենք»,- ասաց Անանյանը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի ավիացիոն իշխանություններն առանց նախօրոք տեղեկացնելու ապրիլի 29-ին չեղարկել էր Flyone Armenia ավիաընկերությանը նախօրոք տրամադրված թույլտվությունը Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու համար։ Դրա հետեւանքով Փարիզ-Երեւան օդանավը հարկադրված վայրէջք էր կատարել Քիշնեւի օդանավակայանում։

Նշենք, որ Թուրքիան արգելել է միայն իր օդային տարածքով այլ երկրներ գնալը։ Ուղիղ չվերթները դեպի Թուրքիա արգելված չեն։

Թուրքիան փակել է իր օդային տարածքը հայկական FlyOne Armenia ավիաընկերության համար

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարզպետարանից եկել են, Օհանավանում կարկուտի պատճառած վնասի չափը տեսել, բայց փոխհատուցման մասին ոչինչ չեն ասել.Գյուղապետ
Ո՞ւմ դիմենք, բոլորն էլ արդեն գիտեն վնասի մասին: Ժովորդի համար սովորական է դարձել. էնքան ա եղել, որ նման դեպք ա եղել ու ոչ մի տեղից փոխհատուցում չեն տվել...
«Նիվա Ինվեստ» ՍՊԸ-ն («Նիվա Ինվեստ») ձեռք է բերել «Natfood»-ի բաժնետոմսերի 52%-ը (ֆոտո)
«BSTDB»-ի կողմից վարկի վերակառուցումից հետո այն կրճատվել է մինչև 5 միլիոն եվրո, իսկ մարման ժամկետը երկարացվել է մինչև 2034 թվականը («Վերակազմակերպում»)...
Հայաստանը և Ֆրանսիան ստորագրել են քաղավիացիայի ոլորտում համագործակցության ընդլայնման համաձայնագիր
Մայիսի 14-ին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում...
«Հին Երեւան»-ի կառուցապատման համար տարածքում օտարման գործընթացը չի ավարտվում. դատական վարույթում 37 հայց կա
«Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի համաձայն՝  օտարվող սեփականության դիմաց սեփականատիրոջը վճարվում է համարժեք փոխհատուցում...
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները մի փոքր աճել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 14-ին, կազմել է…
Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են մասնավոր հատվածի հետ բանկի ծրագրերը և համագործակցության նոր ուղիները
Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետն ընդգծել է ԱԶԲ հետ համագործակցության կարևորությունը և նշել դրա դրական ազդեցությունը երկրում բիզնես մշակույթի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ