News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 30
USD
393.4
EUR
417.4
RUB
4.02
Տեսնել լրահոսը


Պետք է սպասել բանակցությունների ավարտին. Բանակցությունները դեռ շարունակվում են, դրա համար էլ մեր ԱԳՆ-ի հաղորդագրությունները զուտ տեղեկատվական բնույթի են: Իսկ թե ինչ է անում ադրբեջանական մամուլը, դա պրոպագանդիստական քաղաքականության ենթատեքստը կարելի է տեսնել:  Այս մասին նա նշեց այսօր՝ մայիսի 3-ին, ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում։

«Բանակցություններն ընթանում են խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ և քանի դեռ դրանք չեն ավարտվել, արդյունքների մասին խոսելը վաղ է», - ասաց Խանդանյանը։

Պատգամավորի խոսքով՝ Հայաստանի խնդիրը տարածաշրջանում համապարփակ խաղաղության հասնելն է, հարաբերությունների կարգավորումը Ադրբեջանի հետ, Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրումը. «Ենթադրում եմ, որ այս բոլոր թեմաները բանակցությունների սեղանի վրա են», - ասաց պատգամավորը։

Նա նկատեց, որ իրավական ձեւակերպումներ կան, որ դեռ պետք է հստակեցվեն. «Փաստաթուղթն, իհարկե, քաղաքական քննարկման արդյունք է, բայց վերջում միջազգային իրավունքի մասնագետները պետք է նաեւ տեքստի վրա աշխատեն, եթե բանը հասնի ստորագրելու փուլին»:

Խնդանյանը հիշեցրեց հայկական կողմի պնդումը, որ խաղաղության պայմանագիրը կենսունակ լինելու համար պետք են մեխանիզմներ, որոնք կերաշխավորեն այդ պայմանագրի կենսունակությունը. «Դրանք պետք է կողմերը բանակցեն: Մենք պատկերացնում ենք, որ դա պետք է  լինի, օրինակ, միջազգային հանրության ակտիվ ներգրավվածությունը՝ լինի միջազգային կազմակերպությունների տեսքով, թե երկրների երաշխավորման տեքսով: Միջազգային հարբերությունների պատմությունն ունեցել է այդպիսի դրվագներ, երբ երկու երկրների հարաբերությունների կարգավորման  համաձայնագրերն ունեցել են երաշխավորող կողմեր»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը պետք է խոստումը կատարի եւ բացի «Զանգեզուրի միջանցքը». Թուրքիայի պաշտպանության նախարար
Յաշար Գյուլերը պնդել է...
Տրանսպորտային հաղորդակցության և լոգիստիկայի զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար. Պեսկով
Տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության և լոգիստիկայի զարգացման ծրագրեր կան...
«Զանգեզուրի միջանցքի» հարցը ընդգրկվել է ՆԱՏՕ ԽՎ–ի նստին. Թուրք պատգամավոր
իր տեքստում նշել է, թե տարածաշրջանում մի նոր միջանցքի բացումը ՆԱՏՕ–ի դաշնակիցների համար էներգետիկ անվտանգությանը դրական ազդեցություն կունենա...
Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցը մնում է արդիական. Պեսկով
Դա, անշուշտ, տեղին է: Բացի այդ, կան ծրագրեր, իհարկե, զարգացնելու տրանսպորտային հաղորդակցությունը...
Այս պահին սահմանային իրավիճակը հարաբերականորեն կայուն է, լարման միտում չի նկատվում. ՊՆ փոխնախարար
Մենք չպետք է մոռանանք, որ ՀՀ-ն արդեն գրեթե Ադրբեջանի հետ ամբողջ սահմանագծով սահմանային գոտում ենք…
Որտե՞ղ են համընկնում ՀՀ իշխանությունների և Ադրբեջանի շահերը. Վահե Հովհաննիսյան
Սեպտեմբերի 19-ից այս կողմ իրավիճակը կտրուկ փոխվել է, և Հայաստանն այս պայմաններում պարզապես չի կարող գնալ և այս ամենի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ