News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 30
USD
393.4
EUR
417.4
RUB
4.02
Տեսնել լրահոսը


Իհարկե, նոյեմբերի 9-ի փաստաթուղթը շատ կարևոր է և կարևոր է, որ այնտեղ արձանագրված դրույթները պահպանվեն, բայց նաև այստեղ հարցն այն է, թե ինչո՞ւ պարոն Պեսկովը չի ասում, թե ինչո՞ւ Ռուսաստանը չի երաշխավորում նոյեմբերի 9-ի հայտարարությամբ սահմանված դրույթները: Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին  ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ արձագանքելով հարցին, թե Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների վաշինգտոնյան բանակցությունները չե՞ն հակասում Պեսկովի հայտարարությանը։

«Մասնավորապես՝ Լաչինի միջանցքի անխոչընդոտ անցուդարձը, գերիների վերադարձը, և այլ հարցեր», - ասաց Սարգիս Խանդանյանը։

Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, թե Երևանի և Բաքվի հարաբերությունները կարգավորելու գործընթացում Մոսկվան Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված եռակողմ պայմանավորվածություններին այլընտրանք չի տեսնում։ «Կարգավորմանը նպաստող այլ իրավական հիմքեր առայժմ գոյություն չունեն, ուստի եռակողմ պայմանավորվածությունները ընդհանրապես այլընտրանք չունեն», - ասել էր Պեսկովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոռնիձորում հումանիտար կայան կհիմնվի՝ ԼՂ-ում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ կայանի նպատակն է միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա խմբերի ջանքերը մեկտեղելը, հումանիտար...
Ադրբեջանը շարունակում է իր որդեգրած ագրեսիվ և ԼՂ էթնիկ զտմանն ուղղված քաղաքականությունը. Միրզոյան
Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է իր որդեգրած ագրեսիվ և ԼՂ էթնիկ զտմանն ուղղված...
Մակրոնը կոչ է արել Ադրբեջանին անվտանգության երաշխիքներ տրամադրել ԼՂ բնակիչներին
Մակրոնը դատապարտել է ուժի կիրառման Ադրբեջանի երեկվա որոշումը, որը խորացնում է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը․․․
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ցեղասպանություն իրականացնելու դեպքերի առթիվ նախաձեռնվել են քրվարույթներ
2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի (Լաչինի) միջանցքը, ադրբեջանցիների կողմից կեղծ…
Ռուսաստանը Ղարաբաղի հարցով Թուրքիայից պաշտոնական դիմում չի ստացել․ Զախարովա
Մենք այդ կապակցությամբ ԶԼՄ-ներում նյութեր ենք տեսել, սակայն թուրքական կողմի պաշտոնական դիմում չենք ստացել․․․
7 բուժառու Կարմիր խաչի ուղեկցությամբ տեղափոխվել են Հայաստան
Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախ վերադարձնել 6 բուժառուների՝ ուղեկցողների հետ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ