News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 30
USD
393.4
EUR
417.4
RUB
4.02
Տեսնել լրահոսը


Հայաստանի տեսանկյունից որեւէ խառնշփոթի հարց չկա, որովհետեւ Հայաստանը հստակ գիտի՝ ինչ է ուզում եւ որեւէ հարթակում միշտ պաշտպանում է այդ սկզբունքները: Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք խառնաշփոթ չի առաջանում, երբ հայ-ադրբեջանական բանակցությունները ընթանում են միաժամանակ եւ ՌԴ-ում, եւ ԱՄՆ-ում:

«Դա խաղաղության ապահովումն է տարածաշրջանում, Հայաստանի սահմանների անձեռնմխելիության, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության պաշտպանությունն է եւ իհարկե, ԼՂ հայության իրավունքների  եւ անվտանգության պաշտպանությունը: Անկախ հարթակներից սրանք են հիմնական հարցերը»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ ռուսական կողմից կոշտ հակազդեցություն կա Վաշինգտոնում հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ, եթե հակազդեցությունը խորանա, հաշվարկե՞լ են, թե ինչպես է իրեն պահելու Հայաստանը, Սարգիս Խանդանյանն արձագանքեց. «Ես չեմ հասկանում՝ ինչ է նշանակում կոշտ հակազդեցություն, որովհետեւ Ռուսաստանը  բոլոր պաշտոնական մակարդակներով հայտարարում է, որ կողմ է մեր տարածաշրջանում խաղաղության, անվտանգության, կայունության  հաստատմանը: Եթե որեւէ գործընկեր երկիր կողմ է դրան, ապա ինչո՞ւ պետք է հակազդի դրան»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը պետք է խոստումը կատարի եւ բացի «Զանգեզուրի միջանցքը». Թուրքիայի պաշտպանության նախարար
Յաշար Գյուլերը պնդել է...
Տրանսպորտային հաղորդակցության և լոգիստիկայի զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար. Պեսկով
Տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության և լոգիստիկայի զարգացման ծրագրեր կան...
«Զանգեզուրի միջանցքի» հարցը ընդգրկվել է ՆԱՏՕ ԽՎ–ի նստին. Թուրք պատգամավոր
իր տեքստում նշել է, թե տարածաշրջանում մի նոր միջանցքի բացումը ՆԱՏՕ–ի դաշնակիցների համար էներգետիկ անվտանգությանը դրական ազդեցություն կունենա...
Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցը մնում է արդիական. Պեսկով
Դա, անշուշտ, տեղին է: Բացի այդ, կան ծրագրեր, իհարկե, զարգացնելու տրանսպորտային հաղորդակցությունը...
Այս պահին սահմանային իրավիճակը հարաբերականորեն կայուն է, լարման միտում չի նկատվում. ՊՆ փոխնախարար
Մենք չպետք է մոռանանք, որ ՀՀ-ն արդեն գրեթե Ադրբեջանի հետ ամբողջ սահմանագծով սահմանային գոտում ենք…
Որտե՞ղ են համընկնում ՀՀ իշխանությունների և Ադրբեջանի շահերը. Վահե Հովհաննիսյան
Սեպտեմբերի 19-ից այս կողմ իրավիճակը կտրուկ փոխվել է, և Հայաստանն այս պայմաններում պարզապես չի կարող գնալ և այս ամենի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ