News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 03
USD
402.21
EUR
423.85
RUB
4.07
Տեսնել լրահոսը

2018 թվականի օգոստոսի 17-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Մենք կարող ենք ասել, որ Մարտի 1-ի գործն, ըստ էության, ամբողջ ծավալով բացահայտված է». Ձեր հաղորդումից իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ Մարտի 1-ի գործն ամբողջ ծավալով բացահայտված չէ: Այս մասին այսօր՝ մայիսի 36-ին, ԱԺ-ում դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Աննա  Վարդապետյանին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Նշելով, որ կառավարությունն իր հաջողությունների մասին խոսելիս առաջինը հիշատակում է ոստիկանական բարեփոխումները, բայց գլխավոր դատախազի զեկույցից պարզվում է, որ կա հանցագործությունների, թմրամոլության աճ և դրան  զուգահեռ բացահայտումների նվազում՝ Խաչատրյանը հարցրեց. «Արդյո՞ք այս ամենը չի նշանակում, որ ոստիկանական բարեփոխումները եթե կատարելապես չեն ձախողվել, ապա գոնե սխալ ուղության վրա են, որովհետև պարզ տրամաբանությունն ասում է, որ եթե ճիշտ ուղության վրա լինեին, ապա աճ չէր լինի, լավագույն դեպքում կայունացում կլիներ, մինչև տեսնեինք, թե ինչ ենք անում»:

Գլխավոր դատախազն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի՝ Մարտի 1-ի գործի բացահայտված լինելու մասին հայտարարությանը վերաբերող հարցին. «Քրեադատավարական ընթացքի և քրեաիրավական գնահատականների մասին միակ սուբյեկտը, որը կարող է խոսել վարույթի մասին՝ վարույթն իրականացնող մարմինն է: Քրեադատավարական բացահայտման տեսանկյունից կարծում եմ այստեղ իմաստային տարբերություն կա: Ես ինքս, ցավոք, այդ ելույթը չեմ լսել: Քրեադատավարական կոմպոնենտ այդտեղ լինել չի կարող, քանի որ Մարտի 1-ի գործը դեռևս գտնվում է նախաքննության փուլում: Այսինքը՝ նախաքննության փուլում քրեադատավարական իմաստով բացահայտված վարույթ չկա»,-հայտարարեց Աննա Վարդապետյանը:

Նա չհամաձայնեց, որ ոստիկանության բարեփոխումները ձախողել են, քանի որ եթե նախկինում թմրանյութերը տարածվում էին առձեռն, մարդկանց միջոցով, ապա այսօր՝ կիբերտիրույթում  են կատարվում:

«Որևէ դեպքում հանցագործությունների որակական փոփոխությունները չեն կարող ասել, որ բարեփոխումները ձախողել են, ընդհակառակը՝ բարեփոխումները պետք է ձգտեն այս հանցագործությունների որակական փոփոխությունների հետևից»,-ասաց Վարդապետյանը:

Հայտարարելով, որ նոր գործիքներ պետք է տային ոստիկանությանը, որպեսզի նրանք ճիշտ կարողանային պայքարել նոր որակի հանցագործությունների դեմ՝ Խաչատրյանն ասաց. «Թմրամիջոցների տարածման դեմ պայքարելու համար ոչ թե հովերբորդեր գնեիք, այլ մի քիչ ավելի շատ բան սովորացնեիք կիբերհանցագործությունների մասին»:

Պատգամավորը շեշտեց, որ նախորդ տարի Հայաստանում արձանագրվել է խաղամոլության, հանցագործության, թմրամոլության, ինքնասպանությունների թվերի աճ. «Արդյոք սա չի նշանակում, որ մեր հասարակությունը 2022 թվականին՝ այս իշխանությունների ներքո դեգրադացվել է»,-հարցրեց ընդդիմադիր պատգամավորը:

ՀՀ Գլխավոր դատախազը ասաց, որ ինքը չի կարող քաղաքական հայտարարություններ անել և դրական համարեց պարեկային ծառայության ներդնումը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Շարժվում ենք Հայաստանը ժողովրդավարական արժեքների երկիր դարձնելու ուղիով». ՀՀ նախագահի մարտիմեկյան ուղերձը
15 տարի առաջ՝ 2008 թվականի մարտի 1-ին Երևանի կենտրոնում օրվա իշխանություններն ապօրինի կերպով բիրտ ուժ կիրառեցին խաղաղ ցուցարարների...
Նիկոլն իրեն նկատի ունի, երբ ասում է «Մարտի 1-ի» գործի մեղավորները պատժված չեն. Աղվան Վարդանյան
Այսօր մարտի 1-ի հուշարձանի մոտ մի հետաքրքիր լուսանկար աչքովս ընկավ...
Մարտի 1-ն ամենևին էլ սգի օր չէ. մարտի 1-ի պայքարը ու զոհողությունները հասել են իրենց նպատակակետին. Նիկոլ Փաշինյան
Այսօրը` այսօր է, որպես երեկվա հետևանք, վաղը՝ այսօր է լինելու, էլի որպես երեկվա հետևանք և, հետևաբար, վաղը կառուցվում է այսօր…
Մարտի 1-ը բացահայտված է, բայց մեղավորները դեռ պատժված չեն. Նիկոլ Փաշինյան
Մեծ խնդիրներից մեկն այն է, որ նաեւ քրեական գործի վարույթներով հիմնավորվել, ապացուցվել է, որ 2008-ի մարտի 1-ից անմիջապես հետո նախաքննությունը ոչ միայն…
Այն, ինչ չստացվեց 2008-ի մարտի 1-ին, Հայաստանի ու Արցախի գլխին ջարդվեց 10 տարի անց. 7օր.am
Խորքում իմաստը նույնն է. զիջումների գնալ Արցախի հարցում՝ այդպիսով խարխլելով Հայաստանի անվտանգության ապահովման ու պաշտպանության համակարգը...
Ազգային ժողովում մեկ րոպե լռությամբ հարգեցին մարտի 1-ի զոհերի հիշատակը
Հայաստանում 2008 թվականի մարտի 1-ի երեկոյան ԶՈւ և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի...
Ամենաշատ