News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 24
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը


Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը չկարողացավ հստակ պատասխանել` ինքնասպանության թվերը բանակում աճե՞լ են, թե՞ նվազել, բայց շեշտեց` բոլոր պատճառները վկայում են ոչ կանոնադրային հարաբերությունների մասին։ Այս մասին նա հայտնեց ԱԺ–ում՝ անդրադառնալով բանակում ինքնասպանությունների մասով վիճակագրությանը։

Պատասխանելով ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հարցին` Վարդապետյանն ընդգծեց` չի կարող քնից արթնանալ ու անմիջապես անգիր հիշել վիճակագրական տվյալները։

Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ ինքնասպանությունը հանցատեսակ է, որ անգամ մեկ ինքնասպանությունը կարող է ամբողջ բանակի բարեփոխումները ի չիք դարձնել, և պետությունը պետք է ուշադիր լինի խնդրի լուծմանը։

«Բազմաթիվ հանգամանքների հետևանքով է, որ 18 տարին բոլորած երիտասարդը գնում է այդ քայլին։ Մեկն ասում է խաղամոլության հետևանքով է, մեկ այլ մարդ էլ ասում է` սիրած աղջկա պատճառով է կամ բանակում քրեական ենթամշակույթ կա։ Պատերազմից առաջ և հետո ունենք տվյալներ, որ ինքնասպանության նվազում կա բանակում։ Ուզում եմ հասկանալ, թե ինչի՞ արդյունքում է, ի՞նչ է փոխվել, ինչ-որ բա՞ն է դուրս եկել բանակի կառավարման վիճակից»,– նշեց ՔՊ–ական պատգամավորը:

ՀՀ գլխավոր դատախազը վստահ է` պատճառների տեսանկյունից բացահայտումների առումով լատենտայնության խնդիր կա. «Բոլոր պատճառները, որ դուք հնչեցրիք` վկայում են ոչ կանոնադրային հարաբերությունների մասին։ Դրանք ինքնասպանության թիվ մեկ պատճառն են։ Բանակում ինքնասպանություններն ու սպանությունները պետք է դիտարկել նույն շրջանակում, դրանք նույն ագրեսիան են։ Մի դեպքում ագրեսիա է ինքդ քո հանդեպ, մյուս դեպքում էլ՝ դեպի դուրս։ Այս առումով բանակը կարգապահության և կառավարման տեսանկյունից և՛ հեշտ, և՛ բարդ սիստեմ է»,– ասաց Վարդապետյանը։

Նա ընդգծեց` հեշտ է, եթե հիմնված է կանոնադրային հարաբերությունների վրա, և հրամանատարությունը կարողանում է հեղինակություն ունենալ դրանք պահպանելու տեսանկյունից, դժվար է, եթե այդ հարաբերությունները փոխարինվում են քրեական ենթամշակութային օրենքներով, կանոններով, էմոցիոնալ տեսանկյունով և այլն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մահացած զինծառայող Արմեն Խաչատրյանը Աբովյան քաղաքից էր
Նա ուներ իրենից մեծ եղբայր, ծնողներն ապրում են Ռուսաստանում...
Զինծառայող Շավարշ Ակինյանը, նախնական տվյալներով, հոսանքահարվել է և մահացել. ՔԿ
Ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ...
Մահացած զինծառայող Արտյոմ Հայկազյանը Նորատուսից էր, ընտանիքի միակ որդին (ֆոտո)
Արտյոմը նախքան զորակոչվելը ընդունվել էր Գավառի պետական համալսարան․․․
Զինծառայողը ինքնաձիգից մահացու վիրավորում է պատճառել դիրքի ավագին, ապա նույն զենքից կրակել իր կզակին. ՔԿ
Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մարտական դիրքում երկու զինծառայողների մահվան դեպքի առթիվ...
Չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում են ստացել ՊՆ 2 զինծառայողներ. ՀՀ ՊՆ
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում...
Զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար մեղադրանք է առաջադրվել գումարտակի հրամանատարի տեղակալ–շտաբի պետին
Ա.Թ․-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը...
Ամենաշատ