News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 24
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը


ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վստահեցնում է, որ կարճ ժամանակում կհասցնեն ավարտել Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի հետևանքով 15 զինծառայողի մահվան գործի վարույթը։ Այս մասին Վարդապետյանն ասաց այսօր՝ մայիսի 3-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

Նրա խոսքով, այս պահին 4 անձ կալանավորված է, նրանց նաև մեղադրանք է առաջադրված անվտանգությունն ապահովելու իրենց պարտականությունները չկատարելու համար:

«Այս պահին տուժողի ներկայացուցիչներն ու իրավահաջորդները միջնորդություններ են ներկայացրել, փորձաքննությունների հետ կապված ունենք անհամաձայնություններ, որոնք քննարկման փուլում են:

Գործը հենց սկզբից գտնվել է դատախազության և իմ անմիջական ուշադրության ներքո: Այս առումով մենք հետևողական ենք, քանի որ կալանքի տակ գտնվող անձինք ունենք, որպեսզի մաքսիմալ արագ վարույթը քննվի, բայց արագություն` չի նշանակում միայն մեկ վարկածի շուրջ քննություն, քանի որ մեզ անընդհատ քննադատում են, որ միայն մեկ վարկած եք քննում: Մեկ անգամ էլ կնշեմ, որ ստուգվում են գործով բոլոր վարկածները: Նաև ծնողների կողմից առաջ քաշված վարկածներն են քննվում»,- ասաց Աննա Վարդապետյանը:

Գլխավոր դատախազը նաև ենթադրեց, որ գուցե ավելի կարճ ժամանակում հասցնեն վարույթն ավարտել, որովհետև դեպքը հանրային կարևորություն ունի, և հանրային պատասխաններ են ակնկալվում:

Նա հիշեցրեց, որ գործի շրջանակում կալանքի տակ գտնվող զինվորականներ կան, որոնց նաև մեղադրանք է առաջադրվել իրենց վրա դրված պարտականությունները չկատարելու համար։ Գործով քննությունը շարունակվում է։

Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել էին 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող։

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել էին 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։

Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։ Քրեական վարույթ է նախաձեռնվել նաև պաշտոնատար անձանց կողմից հրդեհային անվտանգության սահմանված կանոնները չպահպանելու, դրա հետ կապված գործառույթները կատարելու հարցում առերևույթ անփութություն դրսևորելու փաստի առթիվ։

Այս գործով կալանավորվել է ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը։ Քրգործ է հարուցվել նաև հրդեհից տուժած սպայի` Ե.Հ.–ի և զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար Գ.Մ.-ի նկատմամբ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կացարանում հրդեհից զոհված 15 զինվորի գործով նիստը մեկնարկել է. դատարանը երկարաձգել է 3 մեղադրյալների կալանքի ժամկետը
Նախնական նիստին քննարկվել է գործով մեղադրյալների խափանման միջոցի...
Հնարավոր ամեն ինչ արվեց այս հանցագործությունը մինչև վերջ չբացահայտելու համար. Կացարանի հրդեհից զոհվածների հարազատներ
Օգոստոսի 28-ին Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով քննիչի կողմից էլեկտրոնային փոստի միջոցով գրություն է...
Մարդն ինչքան սրբապիղծ, տականք լինի, որ գործը քնացնի, հետո հայտարարի՝ բացահայտված է. ծնողը՝ Փաշինյանի մասին
Ողբերգությունից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրել էր պաշտոնական վարկածը...
«Ախպեր, կազարմեն սաղ կրակ են». կացարանում հրդեհի պահին զինվորները հեռախոսազրույց են ունեցել, կա ձայնագրություն
Ծնողների ձեռքի տակ է հայտնվել այդ հեռախոսազրույցի ձայնագրությունը...
Սուրճի բաժակի բենզինով 20 րոպեում նման ծավալի հրդեհ չէր բռնկվի․ պետք էր ավելի մեծ միջոցի կիրառում. Նորիկյան
Ավելի ուշ դասակի հրամանատարը լրագրողներին հայտնել էր, որ կացարանում բենզին չի եղել, ըստ էության, հերքելով վարչապետին...
ՊՆ-ի պատասխանների կապակցությամբ դատախազին հաղորդում եմ պատրաստելու. Նորիկյանը մանրամասնեց
Պաշտպանության նախարարի պատասխաններից պարզ է դարձել, որ ՀՀ ՊՆ-ի կամ ԶՈՒ գլխավոր շտաբի կոնկրետ որ պաշտոնյայից է ընդունվել համապատասխան...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ