News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 30
USD
393.4
EUR
417.4
RUB
4.02
Տեսնել լրահոսը

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ստորագրահավաք է իրականացնում՝ Բերձորում Ադրբեջանի կողմից ապօրինի տեղադրված անցակետը հանելու պահանջով: Ստորագրահավաքն անցկացվում է Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում գտնվող «Կինոմոսկվայի հրապարակ»-ում։

«Արցախահայերը ևս սկսել են ստորագրահավաք և փորձում են Արցախի էթնիկ զտման վրա մեծ ուշադրություն դարձնել, քանի որ Ադրբեջանի քաղաքականությունը  օրըստօրե էլ ավելի լկտի է դառնում և փորձում են Արցախը զրկել արցախահայերից, ամեն ինչ անում են, որ Արցախը դատարկվի»,- նշեց Թագուհի Թովմասյանը։

Նրա խոսքով՝ իր այս քայլով ինքը ցանկանում է միանալ արցախահայերի պահանջին՝ հեռացնել  Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետը։  «Ցանկացած հայ պետք է այս պահանջը ներկայացնի, քանի որ կորցնելով Արցախը լրջագույն վտանգ ենք հասցնելու հենց Հայաստանի Հանրապետությանը։ Արցախն էր Հայաստանի անվտանգության երաշխավորը, այլ ոչ թե հակառակը։ Մենք հիմա կորցրել ենք Արցախը և իմ ծննդավայր Վարդենիսը վտանգված է և ամեն օր կրակում են»,- ասաց Թագուհի Թովմասյանը։

Անդրադառնալով ՀՀ իշխանություններին, նա ասաց. «Ես կարծում եմ՝ իշխանություններն ինչքան քիչ խոսեն, մեր գործերն այդքան լավ կլինի, որովհետեւ ինչքան խոսում են, այնքան բարդանում է մարդկանց բացատրել, որ Արցախը հայկական է, այնտեղ պետք է ապրեն հայեր եւ որեւէ դեպքում նրանք չեն կարող դիտարկվել Ադրբեջանի կազմում որպես փոքրամասնություն»: Սա պետք է ընդունեն ոչ միայն իշխանությունները, այլեւ բոլոր այն ուժերը, որոնք բանակցությունների են մասնակցում: Չպետք է թույլ տալ, որ անգամ այդպիսի խոսակցություն ծավալվի»:

Նա նշեց, որ մինչեւ ժամը 19-ը կիրականացվի ստորագրահավաքը, իսկ վաղը ժամը 12-ից կշարունակվի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոռնիձորում հումանիտար կայան կհիմնվի՝ ԼՂ-ում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ կայանի նպատակն է միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա խմբերի ջանքերը մեկտեղելը, հումանիտար...
Ադրբեջանը շարունակում է իր որդեգրած ագրեսիվ և ԼՂ էթնիկ զտմանն ուղղված քաղաքականությունը. Միրզոյան
Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է իր որդեգրած ագրեսիվ և ԼՂ էթնիկ զտմանն ուղղված...
Մակրոնը կոչ է արել Ադրբեջանին անվտանգության երաշխիքներ տրամադրել ԼՂ բնակիչներին
Մակրոնը դատապարտել է ուժի կիրառման Ադրբեջանի երեկվա որոշումը, որը խորացնում է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը․․․
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ցեղասպանություն իրականացնելու դեպքերի առթիվ նախաձեռնվել են քրվարույթներ
2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի (Լաչինի) միջանցքը, ադրբեջանցիների կողմից կեղծ…
Ռուսաստանը Ղարաբաղի հարցով Թուրքիայից պաշտոնական դիմում չի ստացել․ Զախարովա
Մենք այդ կապակցությամբ ԶԼՄ-ներում նյութեր ենք տեսել, սակայն թուրքական կողմի պաշտոնական դիմում չենք ստացել․․․
7 բուժառու Կարմիր խաչի ուղեկցությամբ տեղափոխվել են Հայաստան
Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախ վերադարձնել 6 բուժառուների՝ ուղեկցողների հետ...
Ամենաշատ