News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 12
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ինքնաթիռը մայիսի 3-ի երեկոյան Ֆինլանդիայից թռել է Նիդեռլանդներ։ Այս մասին տեղեկացրել են De Telegraaf, NOS եւ Algemeen Dagblad նիդեռլանդական ԶԼՄ-ները։

Ինքնաթիռը վայրէջք է կատարել ժամը 22.15-ին հոլանդական «Սհիպհոլ» օդանավակայանում։ Սպասվում է, որ մայիսի 4-ին Վլադիմիր Զելենսկին հանդիպում կունենա Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյութեի հետ։ NOS հեռուստաընկերության տվյալներով՝ Ուկրաինայի նախագահը Հաագայում ելույթ կունենա՝ «Չկա աշխարհ, եթե չկա արդարություն Ուկրաինայի համար» թեմայով։

Ֆինլանդիայում Վլադիմիր Զելենսկին գտնվել է մայիսի 3-ի ցերեկը։  Նա խոսել է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյի հետ։ Բանակցություններից հետո կայացած ճեպազրույցում նա տեղեկացրել է, որ Ֆինլանդիան չի կարողանա Ուկրաինային տրամադրել Hornet կործանիչներ, քանի դեռ ԱՄՆ-ից չի ստացել նոր F-35 կործանիչները։

Գերմանական N-TV հեռուստաալիքի տվյալներով՝ մայիսի 13-ին Ուկրաինայի նախագահը մեկնելու է Բեռլին, իսկ մայիսի 14-ին՝ Ախեն, Կառլոս Մեծի մրցանակի համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զելենսկին մանրամասներ է պատմել Խարկովի շրջանում տեղի ունեցած մարտերի մասին
Մեր զորքերը արդեն երկրորդ օրն է, ինչ հակահարձակման գործողություններ են իրականացնում այնտեղ՝ պաշտպանելով ուկրաինական տարածքը...
Մեծ Բրիտանիան հայտարարել է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության ամենամեծ փաթեթի մասին
Խոսքը, մասնավորապես, 4 միլիոն զինամթերքի, ավելի քան 1600 հրթիռի, 400 մեքենայի, այդ թվում՝ 160 Husky ավտոմեքենայի մասին է...
Ծանր մարտեր են ընթանում ճակատային գծի ամբողջ երկայնքով. Զելենսկի
Հենց նոր զեկույց ստացա Գերագույն գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկուց...
Խարկովի ուղղությամբ հարձակման փորձը պատերազմի նոր ճակատ է բացում
Խարկովի մարզի սահմանամերձ շրջաններում մարտերը շարունակվում են...
Ուկրաինան ամռանը կստանա առաջին F-16 կործանիչները
Օդաչուներն ու ցամաքային անձնակազմը...
ԱՄՆ-ը 400 միլիոն դոլարի ռազմական օգնություն է հատկացրել Ուկրաինային
Սա Ուկրաինային օգնության երրորդ փաթեթն է...
Ամենաշատ