News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 04
USD
429.14
EUR
450.73
RUB
4.31
Տեսնել լրահոսը


ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հայկական առաջին արբանյակի գործարկման հետ կապված գործընթացին:

«Խնդիրը երկու մասից է բաղկացած. մենք ունենք կառավարման կենտրոն և ընդունիչ կայան: Կառավարման կենտրոնն ամբողջությամբ կահավորված է, իսկ ընդունիչ կայանի հետ կապված սպասում ենք որոշ սարքավորումների ներմուծմանը. ընթացքի մեջ է գործընթացը. մոտ ժամանակներս սպասում ենք, որ վերջնական սարքավորումները կստանանք և կկարողանանք ընդունիչ կայանի և կառավարման կենտրոնի բացումն անել: Ես չեմ ցանկանա հիմա կոնկրետ օր նշել, բայց հուսով ենք, որ այս եռամսյակի ընթացքում կավարտվի: Մենք այս ժամանակն օգտագործում ենք մասնագետների վերապատրաստման համար, ինչն ակտիվ ընթանում է, բավականին հաջող, ես դրական եմ գնահատում»,- ասաց նախարարը:

Ինչ վերաբերում է արբանյակից ստացվող ինֆորմացիային, նա նշեց, որ արբանյակից ստացվող նկարներին պետք է նայել որպես ինֆորմացիայի աղբյուր, որոնք ռազմական բնագավառում ևս կարող են մեզ օգտակար լինել:

Ինչ վերաբերում է հայկական երկրորդ արբանյակի գործարկման աշխատանքներին, ապա, Ռոբերտ Խաչատյանի խոսքով, դրանք նախնական փուլում են: «Դեռ շուկայի ուսումնասիրություն ենք անում, գնահատում ենք մեր հնարավորությունները, գնահատում ենք առաջարկները: Չեմ կարծում, որ 2023 թվականի ընթացքում երկրորդը կունենանք, բայց ամեն դեպքում աշխատանքներն արվում են: բոլոր տարբերակները նայում ենք: Իհարկե, միանգամից Հայաստանում արտադրություն սկսելը իրատեսական չէ, բայց եթե թեկուզ մի փոքր մաս երկրորդ կամ երրորդ արբանյակի կարող ենք Հայաստանում անել, կարծում եմ՝ դա եւս լավ ձեռքբերում կլինի»,- ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ն առաջին անգամ Երկրի ուղեծրում մնացած տիեզերական աղբի համար տուգանք է սահմանել 
ԱՄՆ-ի կապի դաշնային հանձնաժողովը (FCC) տուգանել է Dish Network-ին 150,000 դոլարով...
Իրանը հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել «Noor-3» արբանյակը
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերը արբանյակ են դուրս բերել ուղեծիր...
Մարդիկ կարող էին պատահաբար ոչնչացնել կյանքը Մարսի վրա. գիտնական
Կյանքի այս ձևերը, եթե լինեին, կկործանվեին զոնդերի կողմից իրականացվող փորձերի արդյունքում...
Հնդկաստանը գործարկել է իր առաջին տիեզերանավը դեպի Արեգակ
Հնդկաստանի հարավում գտնվող Շրիհարիկոտա տիեզերակայանից հրթիռակրի վրա մեկնարկել է Aditya-L1 տիեզերական սարքը․․․
Հնդկաստանը հաջողությամբ տիեզերական սարք է արձակել դեպի Լուսին
Chandrayaan-3-ը, որը սանսկրիտից թարգմանաբար նշանակում է «լուսնային մեքենա», նախատեսված է․․․
Աստերոիդը բախվել է մեռած աստղին և առաջացրել տիեզերքի ամենապայծառ պայթյուններից մեկը
Այս իրադարձությունը մարտահրավեր է նետում այս օբյեկտների` մեր ներկայիս ըմբռնմանը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ