
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հանդիպմանը քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։
Հիշեցնենք, որ, ինչպես ենթադրվում է, բանակցությունների թեման, ի թիվս այլ հարցերի, պետք է լինի Բերձորի (Լաչին) միջանցքում ապօրինի տեղադրված անցակետի ապամոնտաժման հարցը։