News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 30
USD
393.4
EUR
417.4
RUB
4.02
Տեսնել լրահոսը


Վարչապետ Ֆիալային շնորհակալություն եմ հայտնել Հայաստանի ժողովրդավարությանն աջակցելու համար. այդ համատեքստում ընդգծել եմ Չեխիայի աջակցությունը Հայաստանի տարածքում Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով ԵՄ երկարաժամկետ մոնիտորինգի առաքելություն տեղակայելու որոշմանը: Այս մասին, այսօր՝ մայիսի 4-ին, Պրահայում Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ցավով պետք է նշեմ, որ ի հեճուկս բոլոր ջանքերի, իրավիճակը մեր  տրածաշրջանում շարունակում է մնալ լարված: Դրա պատճառն այն է, որ չնայած հայտնի պայմանավորվածություններին, Ադրբեջանը շարունակում է ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականությունը՝ անընդհատ էսկալացնելով իրավիճակը Հայաստանի հետ սահմանին, ԼՂ-ում եւ Լաչինի միջանցքում:

Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու Ադրբեջանի որոշումը  եւ դրան նախորդած միջանցքի արգելափակումը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության եւ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարին կայացրած որոշման կոպիտ խախտում է: Արդեն 4 ամիս ԼՂ ժողովուրդը զրկված է ազատ տեղաշարժի հնարավորությունից: Ավելին, Ադրբեջանը խափանել է ԼՂ-ի բնական գազի եւ էլեկտրաէներգիայի  մատակարարումը: Սնունդը ԼՂ-ում վաճառվում է կտրոններով եւ այսպիսով այնտեղ հաստատված է հումանիտար ճգնաժամ»,-ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ միջազգային հանրությունը պետք է իրավիճակի հստակ ու հասցեական գնահատական տա. «Մանավանդ, որ մեր գնահատմամբ Ադրբեջանի այդ գործողությունները ԼՂ-ում հայերի էթնիկ զտումներ իրականացնելու նախապատրաստություններ են: Այս համատեքստում ԼՂ եւ Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք խմբի առաքումը համարում ենք անհրաժեշտ:

Միաժամանակ, ի հեճուկս բոլոր դժվարությունների, ՀՀ կառավարությունը որդեգրել է խաղաղության օրակարգը. Մենք կարծում ենք, որ խաղաղությունը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի, եւ ոչ միայն նպատակ է, այլեւ միջոց ժողովուրդների ու պետությունների հարաբերությունների  կարգավորման եւ հետագա զարգացման համար:

Մենք լիարժեք ներգրավված ենք Ադրբեջանի հետ բանակցային գորընթացում եւ առաջիկայում էլ ներգրավված կմնանք՝ տրամադրված լինելով արդյունքներ գրանցել եւ ոչ թե բանակցել բանակցելու համար:

Այս նպատակին հասնելու համար մենք հույս ունենք, որ Ադրբեջանը կհրաժարվի ուժի եւ ուժի սպառնալիքի կիրրառման քաղաքականությունից եւ ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը նույնպես Ադրբեջանինուղղված նման ուղերձով հանդես կգա»,-ընդգծեց ՀՀ վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոռնիձորում հումանիտար կայան կհիմնվի՝ ԼՂ-ում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ կայանի նպատակն է միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա խմբերի ջանքերը մեկտեղելը, հումանիտար...
Ադրբեջանը շարունակում է իր որդեգրած ագրեսիվ և ԼՂ էթնիկ զտմանն ուղղված քաղաքականությունը. Միրզոյան
Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է իր որդեգրած ագրեսիվ և ԼՂ էթնիկ զտմանն ուղղված...
Մակրոնը կոչ է արել Ադրբեջանին անվտանգության երաշխիքներ տրամադրել ԼՂ բնակիչներին
Մակրոնը դատապարտել է ուժի կիրառման Ադրբեջանի երեկվա որոշումը, որը խորացնում է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը․․․
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ցեղասպանություն իրականացնելու դեպքերի առթիվ նախաձեռնվել են քրվարույթներ
2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի (Լաչինի) միջանցքը, ադրբեջանցիների կողմից կեղծ…
Ռուսաստանը Ղարաբաղի հարցով Թուրքիայից պաշտոնական դիմում չի ստացել․ Զախարովա
Մենք այդ կապակցությամբ ԶԼՄ-ներում նյութեր ենք տեսել, սակայն թուրքական կողմի պաշտոնական դիմում չենք ստացել․․․
7 բուժառու Կարմիր խաչի ուղեկցությամբ տեղափոխվել են Հայաստան
Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախ վերադարձնել 6 բուժառուների՝ ուղեկցողների հետ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ