News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 30
USD
393.4
EUR
417.4
RUB
4.02
Տեսնել լրահոսը


Լաչինի միջանցքի արգելափակումը և այլ իրադարձությունները Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների նախապատրաստություն են։ Այս մասին մայիսի 4-ին Պրահայի Անդրատլանտյան հարաբերությունների կենտրոնում տեղի ունեցած քննարկման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Միաժամանակ, նա կարծում է, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն բանակցությունների և խաղաղ գործընթացի միջոցով։

«Մենք հավատարիմ ենք այս գործընթացին՝ չնայած մարտահրավերներին», - ավելացրել է նա:

Փաշինյանը հավելել է, որ Ստեփանակերտի և Բաքվի բանակցությունների ընթացքում պետք է անդրադառնալ Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությանն ու իրավունքներին։

«Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությանն ու իրավունքներին առնչվող բոլոր հարցերը պետք է լուծվեն այս ձևաչափով։ Բայց, ցավոք, մենք չենք տեսնում Ադրբեջանի պատրաստակամությունը՝ երկխոսության գնալ Լեռնային Ղարաբաղի հայերի հետ։ Սա կարևոր է տարածաշրջանում կայուն խաղաղության ճանապարհին։ Մենք պետք է ձգտենք խաղաղության։ Սրա վրա աշխատել ենք 30 տարի, և պետք է կրկնապատկենք մեր ջանքերը»,- ընդգծել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոռնիձորում հումանիտար կայան կհիմնվի՝ ԼՂ-ում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ կայանի նպատակն է միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա խմբերի ջանքերը մեկտեղելը, հումանիտար...
Ադրբեջանը շարունակում է իր որդեգրած ագրեսիվ և ԼՂ էթնիկ զտմանն ուղղված քաղաքականությունը. Միրզոյան
Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է իր որդեգրած ագրեսիվ և ԼՂ էթնիկ զտմանն ուղղված...
Մակրոնը կոչ է արել Ադրբեջանին անվտանգության երաշխիքներ տրամադրել ԼՂ բնակիչներին
Մակրոնը դատապարտել է ուժի կիրառման Ադրբեջանի երեկվա որոշումը, որը խորացնում է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը․․․
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ցեղասպանություն իրականացնելու դեպքերի առթիվ նախաձեռնվել են քրվարույթներ
2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի (Լաչինի) միջանցքը, ադրբեջանցիների կողմից կեղծ…
Ռուսաստանը Ղարաբաղի հարցով Թուրքիայից պաշտոնական դիմում չի ստացել․ Զախարովա
Մենք այդ կապակցությամբ ԶԼՄ-ներում նյութեր ենք տեսել, սակայն թուրքական կողմի պաշտոնական դիմում չենք ստացել․․․
7 բուժառու Կարմիր խաչի ուղեկցությամբ տեղափոխվել են Հայաստան
Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախ վերադարձնել 6 բուժառուների՝ ուղեկցողների հետ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ