News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղում պատերազմով հաղթելու համոզմունք ունեցողների թիվը Բաքվում ավելանում է։ Այս մասին ավստրիական Der Standard-ի հետ հարցազրույցում նշել է Վաշինգթոնի Ջոն Հոփքինսի անվան համալսարանի Կենտրանական Ասիայի եւ կովկասյան հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Սվանթե Քորնելը։ Ըստ նրա՝ 2008թ.  հարավօսական հակամարտությունից հետո Հարավային Կովկասում իրավիճակը էապես փոփոխվել է։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ մինչեւ այդ իրավիճակը հարաբերական հավասարակշռություն ուներ, սակայն հարավօսական պատերազմը Ադրբեջանի իշխանության հաշվարկները խառնեց, իսկ Արեւմուտքը հայ-թուրքական հարաբերությունների հաստատման նախաձեռնությունով ավելի բարդացրեց իրավիճակը։

«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը կանխելու համար պետք է ավելի լրջորեն ուսումնասիրվի։ Բաքվի կարծիքով, ԱՄՆ ղեկավարության հայտարարությունները իրարամերժ են. «Ձեր ազգային շահերը մեզ համար առաջնային չեն»: Բաքուն պետք է համաձայնվի, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցն այլեւս միջազգային ասպարեզում գերակա չէ, կամ պետք է աշխատի այնպես անել, որ այն առաջնահերթությունների մեջ մնա։ Ինչպե՞ս կարելի է դրան հասնել, հակամարտության վերսկսմամբ»,- ասել է Քորնելը։

Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում պատերազմի վերսկսման հավանականություն դեռեւս կա։ Բաքվում պատերազմով հարցը լուծելու համոզմունք ունեցող մարդկանց թիվն ավելանում է։ «Ինչ-որ պահի պետության ղեկավարը կարող է մտածել, որ ավելի լավ է պատերազմ սկսել եւ տանուլ տալ, քան ընդհանրապես չսկսել այն»,- նկատել է փորձագետը։

Քորնելի կարծիքով, Իլհամ Ալիեւի իշխանությունը դեռեւս վտանգված չէ, սակայն հնարավորությունները սահմանափակ են։ Նախագահը վերահսկում է արտաքին քաղաքականությունն ու էներգակիրների ոլորտները, սակայն ամբողջ տնտեսության եւ մաքսային ծառայության եւ ոստիկանության վրա ազդեցություն չունի։ «Իրավիճակը կայուն է, որովհետեւ նավակը դեռ ոչ մեկ չի ճոճում»,- եզրափակել է փորձագետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ