News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 24
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության փոխդեսպան Ալի Մոհամմադ Մոթաղիին և երրորդ աստիճանի խորհրդական Սեյեդ Ալի Ֆալլահին:

Արդարադատության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են դատապարտյալների փոխանցման և դատաիրավական ոլորտում առկա համագործակցությունն ու դրա հեռանկարները: Արմենուհի Հարությունյանը պատրաստակամություն է հայտնել Արդարադատության նախարարության իրավասության սահմաններում հետամուտ լինել Հայաստանի Հանրապետությունում պատիժը կրող ԻԻՀ քաղաքացի դատապարտյալների և կալանավորների իրավունքների անխոչընդոտ իրացմանը:

Փոխդեսպանը բարձր է գնահատել մինչ օրս իրականացված հայ-իրանական համատեղ արդյունավետ աշխատանքը դատապարտյալների փոխանցման ոլորտում և հույս հայտնել, որ ապագայում ևս կգրանցվեն համագործակցության բարձր ցուցանիշներ:

Կողմերը քննարկել են հետագա համագործակցության հեռանկարները՝ նախանշելով փոխգործակցության նոր ուղիներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռաիսի. Իրանը պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանին ուղղված շնորհավորական ուղերձում նշվում է, որ վերջին տարիներին...
Կեդմի․ Հայաստանի վարած քաղաքականությունը կարող է թուլացնել Իրանի կողմից հնարավոր օգնությունը
Ամերիկացիներին Հայաստանը պետք է ընդդեմ Ռուսաստանի եւ Իրանի...
Աննա Վարդապետյանն իրանցի գործընկերներին է ներկայացրել ԼՂ ժողովրդի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքները
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության փոխնախարար Ասկար Ջալալիանի...
ԲԴԽ նախագահը և Իրանի դեսպանն անդրադարձել են դատական իշխանությունների միջև սերտ կապի ամրապնդմանը
Քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ…
Իրանը «Զանգեզուրի միջանցքը» կանխելու համար կարող է պատերազմ սկսել, որը Թուրքիայի օգտին չէ. թուրք վերլուծաբան
Զանգեզուրի միջանցքը» խիստ կարեւոր Թուրքիայի համար, որը անմիջական կապ է ստեղծելու Ադրբեջանի հետ, որի միջոցով Թուրքան կապվում է Միջին Ասիայի թյուրքական...
Իրանի Ատրպատականի մաքսատներից 560 մլն դոլարի արտահանում է իրականացվել դեպի 90 երկիր, այդ թվում՝ Հայաստան
Իրանի Արևելյան Ատրպատական նահանգն ունի երեք գլխավոր մաքսատուն...
Ամենաշատ