
Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի եւ Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուի միջեւ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ին։
«Հեռախոսազրույցի ընթացքում արտգործնախարարները մտքեր են փոխանակել Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ երկկողմ եւ բազմակողմ համագործակցության հարցերի, ինչպես նաեւ տարածաշրջանում առկա իրավիճակի վերաբերյալ: Նախարարները քննարկել են նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունները: Հեռախոսազրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի»,-գրում են լրատվամիջոցները։