News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 30
USD
393.4
EUR
417.4
RUB
4.02
Տեսնել լրահոսը

Այսօր, առավել քան երբևէ, կարևոր է յուրաքանչյուրի մասնակցությունը. «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» երիտասարդական շարժումը կոչ է անում մեր բոլոր հայրենակիցներին միանալ նախաձեռնությանը և մասնակցել ստորագրահավաքին Երևանում տեղակայված կետերում՝ Բաղրամյան 6, Սարյան 26 և Խորենացի 47/7 հասցեներում: Ստորագրահավաքը շարունակվում է նաև Արցախում՝ մայրաքաղաք Ստեփանակերտում և շրջաններում, ինչպես նաև առցանց՝ change.org (https://chng.it/SpVC2Rt9) հարթակում: Այս մասին հայտարարություն է տարածել «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» պահանջագրի և ստորագրահավաքի 

նախաձեռնող խումբը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Գործում է նաև նախաձեռնության ֆեյսբուքյան էջը՝ Artsakh Movement, որին հետևելով կարելի է տեղեկանալ վերջին նորությունների և նախաձեռնության կողմից իրականացվող միջոցառումների մասին:

Արցախահայության անունից հրապարակված պահանջագիրը միջազգային հանրությանը կոչ է անում հրատապ և գործնական քայլեր ձեռնարկել Արցախում Ադրբեջանի էթնիկ զտման ու ցեղասպանական քաղաքականությունը դադարեցնելու և  2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների, ինչպես նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2021թ-ի դեկտեմբերի 7-ի, 2023թ-ի փետրվարի 22-ի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2020-2022թթ. որոշումների կատարումն ապահովելու ուղղությամբ:

Նախօրեին Արցախում «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման կողմից հանրային քննարկում է կազմակերպվել, որի ընթացքում խոսվել է 1988 թվականին սկիզբ առած Արցախյան շարժման նշանակության, դրա ակունքներում կանգնած հերոսների մասին: Հերթական անգամ արձանագրվել է, որ մեր սերունդն այլընտրանք չունի, քան նրանց սկսած գործը շարունակելը՝ չնայած առկա բոլոր դժվարություններին:

Միացե՛ք մեր շարժմանը, մասնակցե՛ք ստորագրահավաքին.  Արցախում իրավիճակը օրհասական է: Անթույլատրելի է պատասխանատվությունը գցել երրորդ կողմերի վրա և լուռ դիտորդի դերում մնալ:

Երևանում, Արցախում և առցանց change.org հարթակում «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» երիտասարդական շարժման նախաձեռնած ստորագրահավաքին ավելի քան 50 հազար մարդ է միացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոռնիձորում հումանիտար կայան կհիմնվի՝ ԼՂ-ում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ կայանի նպատակն է միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա խմբերի ջանքերը մեկտեղելը, հումանիտար...
Ադրբեջանը շարունակում է իր որդեգրած ագրեսիվ և ԼՂ էթնիկ զտմանն ուղղված քաղաքականությունը. Միրզոյան
Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է իր որդեգրած ագրեսիվ և ԼՂ էթնիկ զտմանն ուղղված...
Մակրոնը կոչ է արել Ադրբեջանին անվտանգության երաշխիքներ տրամադրել ԼՂ բնակիչներին
Մակրոնը դատապարտել է ուժի կիրառման Ադրբեջանի երեկվա որոշումը, որը խորացնում է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը․․․
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ցեղասպանություն իրականացնելու դեպքերի առթիվ նախաձեռնվել են քրվարույթներ
2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի (Լաչինի) միջանցքը, ադրբեջանցիների կողմից կեղծ…
Ռուսաստանը Ղարաբաղի հարցով Թուրքիայից պաշտոնական դիմում չի ստացել․ Զախարովա
Մենք այդ կապակցությամբ ԶԼՄ-ներում նյութեր ենք տեսել, սակայն թուրքական կողմի պաշտոնական դիմում չենք ստացել․․․
7 բուժառու Կարմիր խաչի ուղեկցությամբ տեղափոխվել են Հայաստան
Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախ վերադարձնել 6 բուժառուների՝ ուղեկցողների հետ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ