News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը


Ինչի համար պետք է փոշմանեի, ինչ-որ բա՞ն է փոխվել: Երկրում անվտանգությունը, բարեկեցությունը փոխվե՞լ է: Այս մասին, այսօր՝ մայիսի 8-ին, Հակակոռուպցին դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք չի փոշմանել, որ 5 տարի առաջ ԲՀԿ-ն ընտրել է Նիկոլ Փաշինյանին:

Ինչ վերաբերում է ընտրակաշառքը տալու մեջ իրեն մեղադրանք առաջադրելուն, ԲՀԿ առաջնորդն ասաց. «Եթե ես մեղավոր լինեի, վաղեմության ժամկետն անցել է, ես կհամաձայնեի, որ վաղեմության ժամկետով գործը կարճվեր»:

Դիտարկմանը, որ ցուցակներ են հրապարակվել, որ պետք է գումարներ տրվեին ընտրողներին, նա արձագանքեց. «Բայց իմ մոտից են գտե՞լ, որ ինձ հարցնում եք: Որտեղից գտել են, գնացեք իրենցից հարցրեք, թող պատասխանեն»: Նա հավելեց, որ 5 տարի է նույնն բանն է ասում, որ ինքը ընտրակաշքի հետ որեւէ առնչություն չունի:

Նշենք, որ այսօր՝ մայիսի 8-ին, Հակակոռուպցիոն դատարանում` նախագահությամբ դատավոր Արամ Գրիգորյանի, մեկնարկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի և «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ գործի քննությունը։

Այսօր նշանակված են նախնական դատալսումներ, որի ընթացքում քննարկման առարկա են դառնում դատավորին ինքնաբացարկ դատավարության մյուս մասնակիցների բացարկ հայտնելու, մեղադրյալների խափանման միջոցի, քրեական հետապնդումը դադարեցնելու, գործի վարույթը կարճելու և այլ հարցեր:

Հիշեցնենք, որ մեղադրանքը ներկայացվել է  ՀՀ քրեական օրենսգրքի  219-րդ հոդվածի  1-ին մասով, այն է՝ ընտրակաշառք տալը։ Ծառուկյանն ու Առուստամյանը մեղադրվում են 2017 թվականին Հայաստանում տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք տալու մեջ: Նրանք մեղադրանքը չեն ընդունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ