News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որոշում է ընդունել Սիրիայի դեմ միակողմանի պատժամիջոցները եւս մեկ տարով երկարացնելու մաիսն։ Այս մասին վկայում է երկուշաբթի Սպիտակ տան տարածած ծանուցումը։

Խոսքը տարբեր սահմանափակիչ միջոցների պահպանման մասին է, որոնք Վաշինգտոնը մտցրել է Դամասկոսի դեմ 2004-2012թթ.։ Այդ պատժամիջոցները, մասնավորապես, նախատեսում են ԱՄՆ իրավազորության տակ գտնվող ակտիվների սառեցում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար, ինչպես նաեւ Սիրիա ամերիկյան որոշ տեսակի ապրանքների եւ ծառայությունների արտահանման արգելք։

Ինչպես նշվել է փաստաթղթում, սիրիական ռեժիմի գործողությունները սպառնալիք են ներկայացնում «ԱՄՆ ազգային անվտանգությանը, արտաքին քաղաքականությանը եւ տնտեսությանը»։ Այս առնչությամբ 2004թ. մայիսի 11-ին հայտարարված արտակարգ դրությունը եւ ընդունված միջոցները «պետք է գործեն նաեւ 2023թ. մայիսի 11-ից հետո», նշվել է փաստաթղթում։ «Ուստի, ես մեկ տարով երկարացնում եմ արտակարգ դրությունը, որը հայտարարվել էր Սիրիայի կառավարության գործողությունների հետ կապված»,- ընդգծել է Բայդենը։

ԱՄՆ վարչակազմի տարբերակով՝ Սիրիայի ղեկավարությունը «բռնություն եւ մարդու իրավունքների խախտումներ» է կատարում։ Ինչպես նշվել է ծանուցման մեջ, ԱՄՆ-ն Սիրիայի իշխանություններին կոչ է անում «դադարեցնել դաժան պատերազմն ընդդեմ սեփական ժողովրդի, ամբողջ երկրում մտցնել հրադադարի ռեժիմ, ապահովել հումանիտար օգնության անխոչընդոտ հասանելիությունը բոլոր կարիքավոր սիրիացիներին եւ քննարկել քաղաքական կարգավորման հարցը Սիրիայում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ