News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի եւ Հակարի կամրջի արգելափակման հետեւանքով երկկողմանի շրջափակման մեջ հայտնված Լիսագոր գյուղի բնակիչները չեն կարողանում կանխիկացնել իրենց գումարները, քանի որ գյուղում բանկոմատներ չեն գործում, Ստեփանակերտ կամ Գորիս հասնելն էլ անհնարին է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց գյուղապետ Գագիկ Նասիբյանը։

«Շատ դժվար իրավիճակ է ստեղծվել, մեզ մոտ չկան բանկոմատներ եւ տերմինալներ, գումար չենք կարողանում հանել, փոխանցումներ կատարել՝ նույնպես։ Հաշվին գումարը կա, բայց չենք կարողանում կանխիկացնել։ Նախկինում գնում էինք Գորիս կամ Ստեփանակերտ, հիմա, բնականաբար չենք կարող։ Ընդհանուր առմամբ գումարը ծախսելու շատ տեղ էլ չկա, որովհետեւ տեղաշարժ չունենք, բայց եթե շտապ անհրաժեշտ լինի, չենք կարողանա օգտագործել»,- ասաց նա։

Նասիբյանի խոսքով՝ գյուղի բնակիչներից չորսը Ստեփանակերտում մշտական աշխատանք ունեին՝ ոչ պետական հիմնարկներում։ Հիմա չեն աշխատում եւ չեն վճարվում։ Բայց բոլոր դեպքերով բնակիչները չեն դիտարկում ադրբեջանական անցակետով դուրս գնալու տարբերակը։

Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին ադրբեջանական աղբյուրները տարածեցին տեսանյութեր՝ ներկայացնելով, թե արցախցիներն «ազատ» օգտվում են Հակարիի կամրջին տեղադրված ադրբեջանական անցակետից։

Նասիբյանի խոսքով՝ դրանից հետո Լիսագորի որեւէ բնակիչ չի անցել այդ անցակետով, Գորիսում մնացած լիսագորցիներ էլ այլեւս չկան․ «Մարդիկ չեն ուզում գնալ անցակետով, մտավախություններ ունեն, վտանգը շատ մեծ է, հասկանում են, որ ամեն պահի բան կարող է փոխվել, դրա համար էլ չեն գնում»

Մայիսի 5-ին խաղաղապահների միջնորդություն սնունդ եւ դեղորայք էին հասցվել շրջափակման մեջ հայտնված համայնքներ։ Նասիբյանի հաշվարկով՝ դրանք իրենց գյուղին կբավականացնեն մոտ մեկ ամիս։

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները եւ շարունակաբար ապատեղեկատվություն տալով Հայաստանից Արցախ զենքի տեղափոխության վերաբերյալ, ապրիլի 23-ին փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը:

Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է Լաչին (Բերձոր)-Ստեփանակերտ ճանապարհին  ստուգիչ անցագրային կետի տեղակայման մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը 2023թ-ին փորձում էր ուշադրության կենտրոնում պահել Լեռնային Ղարաբաղի շրջափակման հարցը. ԱԳՆ
Արտգործնախարարը հավելեց, որ ՄԱԿ-ի մակարդակով հաղորդագրություններ ու նամակներ են հրապարակվել...
Բուենոս Այրեսի խորհրդարանն ընդունեց Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն
Հանրապետության կողմից հրադադարի համաձայնությունը խախտող…
Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 200 քառակուսի կմ տարածք. Ռուբինյանը ելույթ է ունեցել Բիշքեկում
Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիների...
Ադրբեջանը պետք է ապահովի ԼՂ հայերի՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը․ ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարությունը
Ադրբեջանը պետք է ապահովի Ղարաբաղի հայերի մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և անվտանգությունը՝ ներառյալ…
ՄԱԿ. Էթնիկ հայերի զանգվածային տեղահանումը կապված է Ադրբեջանի ռազմական գործողության և 9-ամսյա շրջափակման հետ
Նրանց զեկույցում իրավացիորեն նշվում է այն տառապանքը, որը պետք է պատճառեր այս փորձը...
Կոռնիձորում հումանիտար կայան կհիմնվի՝ ԼՂ-ում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ կայանի նպատակն է միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա խմբերի ջանքերը մեկտեղելը, հումանիտար...
Ամենաշատ