News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 30
USD
393.4
EUR
417.4
RUB
4.02
Տեսնել լրահոսը

Համաձայն Արցախի Գյուղատնտեսության Նախարարության Գյուղի Աջակցության Հիմնադրամի (ԳԱՀ) հետ ստորագրած պայմանագրի, Թուֆենկյան Հիմնադրամը սուբսիդավորել է 154 տոննա առաջին անհրաժեշտության մշակաբույսերի սերմնացուների բաշխումը, որպեսզի դրանք անվճար տրամադրվեն Արցախի բոլոր գյուղացիներին:

Հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ այս նախաձեռնությունը հանդիսանում է ավելի մեծ ծրագրի մաս, որը Թուֆենկյան Հիմնադրամը և Գյուղատնտեսության Նախարարությունը համատեղ իրականացնում են՝ օգնելու Արցախին դառնալ ավելին ինքնաբավ:    

Սերմերը ներմուծվել են մինչև ադրբեջանական ռեժիմի  ապրիլի վերջին Արցախն Հայաստանին կապող միջանցքում ապօրինի անցակետի տեղադրումը: ԳԱՀ հետ համագործակցությամբ անվճար բաժանվում են հնդկաձավարի, ոլոռի, ոսպի և կտավատի սերմեր այն բոլոր Արցախի գյուղացիներին, ովքեր ունեն մինչև 1,5 հեկտար հողատարածք: Կենդանիների կերերի համար օգտագործվող առվույտի և կորնգան բույսերի սերմերը ևս անվճար բաժանվել են գյուղացիներին:   

«Սա շատ կարևոր քայլ է Թուֆենկյան Հիմնադրամի կողմից՝ օգնելու թեթևացնել գյուղատնտեսության ոլորտում մեր առջև ծառացած մարտահրավերները», - ասաց ԳԱՀ-ի գործադիր տնօրեն Վալերի Ղազարյանը: «Իհարկե, Թուֆենկյան Հիմնադրամը առաջին անգամը չէ, որ նման ծրագրերով հանդես է գալիս Արցախում։ Նրանք նպաստել են նաև սոցիալ-տնտեսական, կրթական, մշակութային և այլ ծրագրերի զարգացմանը»,- շարունակեց նա։

Արցախի պարենային մթերքների արտադրական հզորության մեծացման անհրաժեշտությունը աճել է Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի Ադրբեջանի կողմից շարունակվող շրջափակման պատճառով։ Շրջափակումը շարունակվում է ավելի քան հինգ ամիս՝ առաջացնելով սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների խիստ պակաս։

«Շարունակվող ճգնաժամի պայմաններում մենք կշարունակենք համագործակցել Արցախի կառավարության և գյուղացիների հետ՝ օգնելով ապահովել այդքան անհրաժեշտ պարենային անվտանգությունը», - ասել է Թուֆենկյան Հիմնադրամի գործադիր տնօրեն Գրիգոր Պետեանը։ «Մենք հպարտ ենք, որ ունենք առատաձեռն աջակիցներ, որոնց անսասան նվիրվածությունն Արցախին օգնում է հնարավոր դարձնել նման արդյունավետ ծրագրեր», - եզրափակեց նա:

Ապրիլ ամսին Թուֆենկյան Հիմնադրամը Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության և «Հայկական ծառ» ծրագրի հետ համատեղ 90 տոննա կարտոֆիլի սերմացու է տրամադրել Արցախի Մարտունու շրջանի գյուղացիներին։ Թուֆենկյան Հիմնադրամը շարունակում է իր աշխատանքը Արցախի Գյուղատնտեսության նախարարության հետ՝ մշակելով այլ ծրագրեր, որոնք ուղղված են Արցախի պարենային անվտանգության և ինքնաբավության բարձրացմանը։

«Կարևոր է, որ մենք բոլորս այս կրիտիկական պահին կանգնենք Արցախի ժողովրդի կողքին և ցուցաբերենք անհրաժեշտ օգնությունը, ասել է Պետեանը։ «Որքան էլ կարևոր լինի մեր նյութական օգնությունը, բարոյական աջակցությունն ու քաջալերանքը ունեն նույնանման նշանակություն»,- եզրափակեց նա։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոռնիձորում հումանիտար կայան կհիմնվի՝ ԼՂ-ում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ կայանի նպատակն է միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա խմբերի ջանքերը մեկտեղելը, հումանիտար...
Ադրբեջանը շարունակում է իր որդեգրած ագրեսիվ և ԼՂ էթնիկ զտմանն ուղղված քաղաքականությունը. Միրզոյան
Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է իր որդեգրած ագրեսիվ և ԼՂ էթնիկ զտմանն ուղղված...
Մակրոնը կոչ է արել Ադրբեջանին անվտանգության երաշխիքներ տրամադրել ԼՂ բնակիչներին
Մակրոնը դատապարտել է ուժի կիրառման Ադրբեջանի երեկվա որոշումը, որը խորացնում է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը․․․
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ցեղասպանություն իրականացնելու դեպքերի առթիվ նախաձեռնվել են քրվարույթներ
2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի (Լաչինի) միջանցքը, ադրբեջանցիների կողմից կեղծ…
Ռուսաստանը Ղարաբաղի հարցով Թուրքիայից պաշտոնական դիմում չի ստացել․ Զախարովա
Մենք այդ կապակցությամբ ԶԼՄ-ներում նյութեր ենք տեսել, սակայն թուրքական կողմի պաշտոնական դիմում չենք ստացել․․․
7 բուժառու Կարմիր խաչի ուղեկցությամբ տեղափոխվել են Հայաստան
Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախ վերադարձնել 6 բուժառուների՝ ուղեկցողների հետ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ