News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 30
USD
393.4
EUR
417.4
RUB
4.02
Տեսնել լրահոսը

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 10-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում (նստավայրը՝ Թբիլիսի) Նորվեգիայի Թագավորության դեսպան Հելեն Սանդ Անդերսենին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Այս մասին NEWS.am-ին հայտնում է Արտաքին գործերի նախարարությունը։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգությանը եւ կայունությանը վերաբերող հարցերի: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, բանակցություններում սկզբունքային հարցերի շուրջ հայկական կողմի տեսլականը: Արարատ Միրզոյանը նշել է հայկական կողմի կառուցողական ներգրավվածության մասին եւ առաջընթացի ապահովման հարցում ընդգծել Ադրբեջանի կողմից առավելապաշտական ձգտումներից, ՀՀ ու ԼՂ նկատմամբ ուժի կիրառման քաղաքականությունից հրաժարվելու, ինչպես նաեւ, ի թիվս այլ հարցերի, Լեռնային Ղարաբաղում հայերի իրավունքների եւ անվտանգության հարցերը հասցեագրելու կարեւորությունը:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի եւ Նորվեգիայի միջեւ երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցեր՝ երկուստեք ընդգծելով քաղաքական երկխոսության դրական դինամիկան: Շեշտվել է ընդհանուր արժեքների եւ ժողովրդավարական սկզբունքների վրա հիմնված փոխգործակցության հետագա խորացման եւ տնտեսական համագործակցության ընդլայնման հարցում առկա ներուժի օգտագործման կարեւորությունը:

Իր խոսքում ԱԳ նախարարը նշել է, որ բարձր է գնատահում դեսպանի ներդրումը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում եւ մաղթել հաջողություն հետագա դիվանագիտական աշխատանքում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոռնիձորում հումանիտար կայան կհիմնվի՝ ԼՂ-ում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ կայանի նպատակն է միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա խմբերի ջանքերը մեկտեղելը, հումանիտար...
Ադրբեջանը շարունակում է իր որդեգրած ագրեսիվ և ԼՂ էթնիկ զտմանն ուղղված քաղաքականությունը. Միրզոյան
Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է իր որդեգրած ագրեսիվ և ԼՂ էթնիկ զտմանն ուղղված...
Մակրոնը կոչ է արել Ադրբեջանին անվտանգության երաշխիքներ տրամադրել ԼՂ բնակիչներին
Մակրոնը դատապարտել է ուժի կիրառման Ադրբեջանի երեկվա որոշումը, որը խորացնում է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը․․․
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ցեղասպանություն իրականացնելու դեպքերի առթիվ նախաձեռնվել են քրվարույթներ
2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի (Լաչինի) միջանցքը, ադրբեջանցիների կողմից կեղծ…
Ռուսաստանը Ղարաբաղի հարցով Թուրքիայից պաշտոնական դիմում չի ստացել․ Զախարովա
Մենք այդ կապակցությամբ ԶԼՄ-ներում նյութեր ենք տեսել, սակայն թուրքական կողմի պաշտոնական դիմում չենք ստացել․․․
7 բուժառու Կարմիր խաչի ուղեկցությամբ տեղափոխվել են Հայաստան
Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախ վերադարձնել 6 բուժառուների՝ ուղեկցողների հետ...
Ամենաշատ