News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 30
USD
393.4
EUR
417.4
RUB
4.02
Տեսնել լրահոսը

Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի պետհավատարմագրված համալսարանում այսօր՝ մայիսի 11-ին,  այց է կացվել  գիտաժողով` նվիրված Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ գիտաժողովը կրում էր  «Արցախում էթնիկ զտման Ադրբեջանի քաղաքականությունը» խորագիրը:

Նախքան միջոցառման մեկնարկը ներկաները  հարգանքի տուրք են մատուցել բուհի նախկին ռեկտոր, Արցախի Հանրապետության գրողների միության նախկին  նախագահ, բանաստեղծ Վարդան Հակոբյանի հիշատակին: Այնուհետև բացման խոսքով հանդես է եկել  ռեկտոր Սևակ Հակոբյանը՝  գիտաժողովի ընթացքում  արդյունավետ աշխատանք ու քննարկումներ ակնկալելով։

«Թեման, իրոք, առավել քան արդիական է,  և ցավով փաստում ենք, որ դարավոր մեր հիմնախնդիրները ոչ միայն չեն լուծվել, այլև   տեսնում ենք դրանց սրացող դինամիկան, և կա ցեղասպանության վտանգ»,-նշել է Ս. Հակոբյանը։

Արցախի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Նորայր Մկրտչյանն ընդգծեց, որ գիտաժողովի խորագիրը  փաստում է քննարկվող թեմայի կարևորությունը:

«Վերջին շրջանում տեղի ունեցած քաղաքական գործընթացները միանգամայն նոր մարտահրավերների առաջ են կանգնեցրել մեր հանրությանը։ Փաստացիորեն քաղաքակիրթ աշխարհի համակ ուշադրության պայմաններում Ադրբեջանը, նվաճելով մեր հայրենիքի զգալի  մասը, աննախադեպ մասշտաբների հասցնելով հայատյացության քաղաքականությունը և քարոզչությունը, զուգահեռաբար ձեռնամուխ է եղել նաև հայկական պատմամշակութային ժառանգության բացահայտ ոչնչացմանը, ինչն էլ ավելի է խորացնում հակամարտությունը և ընդգծում Արցախի Հանրապետության անկախության անհրաժեշտությունն ու հրատապությունը»,-նշել է նախարարը:

Զեկուցումներով հանդես են եկել  ԳՆՀ  Իրավագիտության ամբիոնի վարիչ, ԱՀ վաստակավոր իրավաբան Վլադիմիր Հովսեփյանը՝ «Ցեղասպանության ուրվականը Բերձորի միջանցքում» թեմայով, ԱՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով խորհրդական, պատմական գիտությունների դոկտոր Դավիթ Բաբայանը՝ «Խորհրդային շրջանում Ադրբեջանի խտրական քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ` որպես Բաքվի քաղաքականության հայելին ներկայիս ժամանակաշրջանում» թեմայով, ԱՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ, պատմական գիտությունների թեկնածու Լեռնիկ Հովհաննիսյանը՝ «Մշակույթի ժառանգության պահպանման վտանգները 44-օրյա պատերազմից հետո» թեմայով, Իրավագիտության ամբիոնի դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու, ԱՀ վաստակավոր իրավաբան Գրետա Արզումանյանը՝ «ԼՂ ինքնավար մարզի իրավակիրառ պրակտիկան Խորհրդային Ադրբեջանի հակահայ դրսևորումների լույսի ներքո» թեմայով, ԱրՊՀ պատմության և քաղաքագիտության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Նունե Սարումյանը՝ «Ադրբեջանի հայահալած քաղաքականության դրսևորումները ԼՂԻՄ-ի սոցիալ-տնտեսական և հասարակական քաղաքական կյանքում» թեմայով:

Գիտաժողովի վերջում բուհի ռեկտոր Սևակ Հակոբյանը հավաստագրեր է հանձնել բոլոր զեկուցողներին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոռնիձորում հումանիտար կայան կհիմնվի՝ ԼՂ-ում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ կայանի նպատակն է միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա խմբերի ջանքերը մեկտեղելը, հումանիտար...
Ադրբեջանը շարունակում է իր որդեգրած ագրեսիվ և ԼՂ էթնիկ զտմանն ուղղված քաղաքականությունը. Միրզոյան
Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է իր որդեգրած ագրեսիվ և ԼՂ էթնիկ զտմանն ուղղված...
Մակրոնը կոչ է արել Ադրբեջանին անվտանգության երաշխիքներ տրամադրել ԼՂ բնակիչներին
Մակրոնը դատապարտել է ուժի կիրառման Ադրբեջանի երեկվա որոշումը, որը խորացնում է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը․․․
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ցեղասպանություն իրականացնելու դեպքերի առթիվ նախաձեռնվել են քրվարույթներ
2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի (Լաչինի) միջանցքը, ադրբեջանցիների կողմից կեղծ…
Ռուսաստանը Ղարաբաղի հարցով Թուրքիայից պաշտոնական դիմում չի ստացել․ Զախարովա
Մենք այդ կապակցությամբ ԶԼՄ-ներում նյութեր ենք տեսել, սակայն թուրքական կողմի պաշտոնական դիմում չենք ստացել․․․
7 բուժառու Կարմիր խաչի ուղեկցությամբ տեղափոխվել են Հայաստան
Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախ վերադարձնել 6 բուժառուների՝ ուղեկցողների հետ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ