News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զրուցել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ։ Այս մասին նշվել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մեթյու Միլլերի հաղորդման մեջ։

«Նրանք քննարկել են Ուկրաինայի հակահարձակման ընթացիկ նախապատրաստությունը, այդ թվում եւ այն, թե ինչպես  միջազգային գործընկերների ավանդը կարող է նպաստել դրա հաջողությանը։ Պետքարտուղար Բլինքենը նշել է, որ Ուկրաինայի ինքնիշխանությունը կենսականորեն կարեւոր է Եվրոպայում խաղաղության եւ անվտանգության համար, եւ հաստատել է ԱՄՆ կողմնակցությունն այն հարցում, որ Ռուսաստանը պատասխանատվության կենթարկվի՝ ընդգծելով (ԱՄՆ նախագահ- խմբ.) Ջո Բայդենի խոստումը՝ աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան որ կպահանջվի»,- նշվել է հաղորդման մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ