News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 30
USD
393.4
EUR
417.4
RUB
4.02
Տեսնել լրահոսը


Հայաստանը բազմիցս ընդունել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց Արցախն իր տարածքն ու իր կարգավիճակն ունի։ Այս մասին Ազգային ժողովում, լրագրողների հետ զրույցում, մայիսի 15-ին ասել է պաշտպանության եւ անվտանգության խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ, կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր  Անդրանիկ Քոչարյանը։

Լրագրողները, մասնավորապես, հետաքրքրվել են. կարելի՞ է արդյոք արձանագրել, որ Հայաստանը չի ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում։ «Բանակցություններ են ընթանում, եւ երբ հրապարակվի փուլային ռազմավարությունը, այդ ժամանակ էլ կարելի կլինի որեւէ բան արձանագրել»,- ասել է Քոչարյանը։

Նրա խոսքով՝ այսօր Արցախն ամենաանկախ պետությունն է։ «Եվ, ամենայն հավանականությամբ, այն կմնա այդպիսին առաջիկա 3-4 տարիներին»,- նշել է խորհրդարանական հանձնաժողովի ղեկավարը։

Լրագրողի նկատառմանը, թե Հայաստանի իշխանությունները չեն բարձրացնում Արցախի ինքնորոշման հարցը, Քոչարյանն ասել է. «Արցախի ժողովուրդը որեւէ այլ հարց չի դրել՝ դրանից բացի»։ Ի պատասխան այն հարցի, թե արդյոք Արցախը այսօրվա դրությամբ հայկական է, պատգամավորն ասել է. «Քանի դեռ այնտեղ ապրում է հայ բնակչությունը՝ հանձինս 120 հազար մարդու, այն հայկական է»։

«Այն մերն է այնքան ժամանակ, քանի դեռ մեր ժողովուրդն այնտեղ ապրում է։ Եթե նա այնտեղ չլինի, այդ ժամանակ դժվար կլինի ասել»,- նշել է խորհրդարանականը։

Նա նաեւ Ադրբեջանին կոչ է արել ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոռնիձորում հումանիտար կայան կհիմնվի՝ ԼՂ-ում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ կայանի նպատակն է միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա խմբերի ջանքերը մեկտեղելը, հումանիտար...
Ադրբեջանը շարունակում է իր որդեգրած ագրեսիվ և ԼՂ էթնիկ զտմանն ուղղված քաղաքականությունը. Միրզոյան
Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է իր որդեգրած ագրեսիվ և ԼՂ էթնիկ զտմանն ուղղված...
Մակրոնը կոչ է արել Ադրբեջանին անվտանգության երաշխիքներ տրամադրել ԼՂ բնակիչներին
Մակրոնը դատապարտել է ուժի կիրառման Ադրբեջանի երեկվա որոշումը, որը խորացնում է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը․․․
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ցեղասպանություն իրականացնելու դեպքերի առթիվ նախաձեռնվել են քրվարույթներ
2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի (Լաչինի) միջանցքը, ադրբեջանցիների կողմից կեղծ…
Ռուսաստանը Ղարաբաղի հարցով Թուրքիայից պաշտոնական դիմում չի ստացել․ Զախարովա
Մենք այդ կապակցությամբ ԶԼՄ-ներում նյութեր ենք տեսել, սակայն թուրքական կողմի պաշտոնական դիմում չենք ստացել․․․
7 բուժառու Կարմիր խաչի ուղեկցությամբ տեղափոխվել են Հայաստան
Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախ վերադարձնել 6 բուժառուների՝ ուղեկցողների հետ...
Ամենաշատ