News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 11
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

ԵԱԶԲ-ն սպասում է Ամուլսարի հանքավայրի բնապահպանական նոր փորձաքննության արդյունքներին, ասել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության փոխնախագահ Դենիս Իլինը` պատասխանելով Sputnik Արմենիայի՝ Ալմաթիում կայացած ADFIAP Ասիայի եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի  Զարգացման ինստիտուտների ասոցիացիայի մասնակիցների հանդիպման շրջանակում։

Նրա խոսքով, նախագիծը պետք է մեծ դրական տնտեսական ազդեցություն ունենա Հայաստանի վրա, երկրի կառավարությունը դա կարեւոր է համարում։ Միեւնույն ժամանակ, պարզ է, որ ոչ մի հանքարդյունաբերական ծրագիր չի կարելի դրական համարել շրջակա միջավայրի համար, հատկապես բաց արդյունահանման դեպքում:

«Խնդիրը ծրագրի իրականացումը ապահովելն է, բայց նվազագույնի հասցնելով բնապահպանության համար բացասական ազդեցությունը: Եվ սա մեզ համար առանցքային է»,- ասել է Իլինը:

Նրա խոսքով, բանկը սպասում է բնապահպանական նոր եզրակացության արդյունքներին եւ տեխնիկական խորհրդատուի եզրակացությանը, թե ինչպես այդ ամենը կիրականացվի:

Նախորդ եզրակացությունն արվել է բավականին վաղուց.

«Ուզում եմ համոզվել, որ ամեն ինչ ճիշտ կարվի: Եվ դա արվելու է մեր վերահսկողության ներքո։ Մենք գիտենք, թե ով ինչ է անում: Եվ սա այն արդյունքն է, որի վրա կարող ենք հույս դնել: Որովհետեւ եթե մենք մեր անունը դնենք սեղանին, ապա պետք է վստահ լինենք, որ այնտեղ ամեն ինչ կարգին է», - ասել էԻլյինը:

Նախնական գնահատմամբ՝ փորձաքննության արդյունքները կհայտնվեն մինչեւ օգոստոսի վերջ։ Վերլուծությունն իրականացվում է Hatch-ի կողմից։ Կա նաեւ առանձին բնապահպանական խորհրդատու, որի հետ աշխատում է բանկը։ Անցյալ շաբաթ նրա ներկայացուցիչներն այցելել են  հանքավայր։

«Կարծում եմ՝ մինչեւ ամառվա վերջ որոշակիություն կլինի նաեւ նախագծի առումով․ նախագիծը առաջ գնում է, թե ոչ։ Եթե ​​փորձաքննությունը չգոհացնի, նախագիծը չենք անի»,- ասել է Իլյինը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամուլսարի նախագծի օճառե պղպջակները
Հաշվի առնելով, որ Ամուլսարի զարգացման ծրագիրը առաջացնում է փորձագետների եւ հանրության ընդգծված բացասական արձագանքը, NEWS.am-ի թղթակիցը դիմեց իրավաբան, բնապահպան Նազելի Վարդանյանին․․․
Chaarat Gold ընկերությունը դադարեցրել է Lydian Armenia-ի գնման բանակցությունները
Ընկերությունը չի կարողանում համաձայնեցնել ձեռքբերման կառուցվածքը հատկացված ժամկետում...
Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ անպատասխան հարցեր. Թադեւոս Ավետիսյան
ՀՀ կառավարության պատասխանատուն հայտարարում է նաև․ հանքի շահագործումը Հայաստանի Հանրապետության ՀՆԱ-ն կավելացնի տարեկան…
Ամուլսարում հանք շահագործելու կառավարության որոշումն ապօրինի է, կարճատես, անպատասխանատու, արկածախնդիր. հայտարարություն
Ավելի քան երկու տասնյակ ՀԿ-ներ ու անհետներ արածել են հայտարարություն…
Ամուլսարի հանքի շահագործումը նախատեսված է 2024 թվականի ընթացքում
Առայժմ հայտնի չէ նաեւ, թե ե՞րբ է «Լիդիան Արմենիա» ընկերությունը նախատեսում սկսել հանքի շահագործումը...
Անհասկանալի է, թե ինչի՞ գնով է կառավարությունը դարձել «Լիդիան Արմենիայի» 12,5 տոկոսի սեփականատերը. Պարսյան
Դա կարող է թիրախ դառնալ Ադրբեջանի զինված ուժերի համար…
Ամենաշատ