News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Կենտրոնական բանկը կթողարկի նոր տեսքով 1000 դրամ անվանական արժեքով 2011 թվականի թողարկման թղթադրամ:

ԿԲ մամուլի ծառայությունից NEWS.am-ին նշում են, որ 1000 դրամ անվանական արժեքով 2011թվականի նմուշի ՀՀ թղթադրամի դիզայնը, պատկերները, գույները եւ չափերը հիմնականում նույնն են, ինչ-որ 2001թվականի նմուշի ՀՀ թղթադրամինը։ 1000 դրամ անվանական արժեքով 2011 թվականի նմուշի ՀՀ թղթադրամի չափսերն են՝ 136 x 72մմ: Թուղթը սպիտակ է, որի վրա անզեն աչքով երեւում են թելիկներ: Թղթադրամը պարունակում է Եղիշե Չարենցի դիմանկարը պատկերող բազմերանգ ջրանիշ, ինչպես նաեւ անվանական արժեքն արտահայտող հստակ ջրանիշ: 

Թղթադրամն ունի երկու պաշտպանական ներգիծ, որոնցից մեկն ամբողջությամբ ներդրված է թղթի մեջ եւ լուսընդդեմ դիտելիս երեւում է հոծ գծի տեսքով: Մյուս պաշտպանական ներգիծը թղթադրամի դարձերեսի վրա երեւում է արծաթափայլ կետագծի, իսկ լուսընդդեմ դիտելիս`հոծ գծի տեսքով, որի մեջ կարդացվում է «AMD 1000» մանրատառաշարը: Դիմերեսի հիմնական գույներն են՝ կանաչը եւ բաց վարդագույնը, իսկ դարձերեսինը՝  կանաչը եւ մոխրագույնը:1000 դրամ անվանական արժեքով 2001 թվականի եւ 2011թվականի. նմուշների ՀՀ թղթադրամների տարբերությունները հետեւյալն են.

- Դիմերեսին դիմանկարի ներքեւի ձախ անկյունում պատկերված ձվաձեւ զարդանախշը 2001 թվականի նմուշի բազմագույնի փոխարեն 2011 թվականի նմուշում կանաչ է:- Ավելացել է կինեգրամայով ժապավենաձեւ փայլաթիթեղ։

- Դիմանկարը փոքրացվել եւ տեղաշարժվել է մի փոքր աջ։

- Դիմերեսի վերին ձախ անկյունում գտնվող անվանական արժեքն արտահայտող թիվը տպագրվել է հորիզոնական՝ խորը տպագրության եղանակով` 2001 թվականի նմուշում առկա հորիզոնական օֆսեթի փոխարեն։- Դիմերեսի ներքեւի աջ անկյունում գտնվող անվանական արժեքն արտահայտող թվի վերեւում ավելացել է գրչածայրի պատկեր եւ թողարկման տարեթիվը տեղաշարժվել է դեպի աջ։

- Դիմերեսի աջ եւ ձախ եզրերում ավելացվել են դեղին շրջանակներ։

- Դիմերեսի չորս անկյունները սպիտակ են՝ տպագրությունը բացակայում է։- Դարձերեսին գտնվող անվանական արժեքն արտահայտող «1000» թիվը տպագրված է հորիզոնական գծով բաժանված մուգ մանուշակագույն եւ կանաչ գույներով, որի ներքեւի՝ կանաչ մասը դիտման անկյան փոփոխության դեպքում փոխում է գույնը կանաչից կարմիրի եւ հակառակը (STEP®):

- «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA» գրառումը ձախ կողմից տեղափոխվել է վերեւի աջ անկյուն։

- Պատուհանաձեւ պաշտպանական ներգիծը, որը թղթադրամի դարձերեսի վրա երեւում է արծաթափայլ կետագծի, իսկ լուսընդդեմ դիտելիս՝ հոծ գծի տեսքով, տեղաշարժվել է դեպի ձախ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ