News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հասարակական-քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Ստեփանակերտից առցանց հարցազրույց է տվել Արգենտինայի առաջատար լրատվամիջոցների մի խումբ ներկայացուցիչների՝ խոսելով Արցախում տիրող իրավիճակի և Արցախի նկատմամբ Ադրբեջանի  իրական նպատակների,  շարունակվող շրջափակման ու ճնշումների մասին:

«Շուրջ 5 ամիս է՝ 120 հազար մարդ Արցախում ապրում է  շրջափակման պայմաններում: Ադրբեջանը ձգտում է էթնիկ զտման ենթարկել Արցախի բնակչությանը՝ ստիպելով մեզ լքել մեր հայրենիքը, որտեղ մենք ապրել ենք հազարամյակներ շարունակ: Եվ չնայած բոլոր սպառնալիքներին և դժվարություններին՝ մենք մտադիր չենք լքել մեր տունը և հպարտ ենք, որ ապրում ենք այստեղ, ուր ամենուր տեսանելի են հայության սերունդների ժառանգությունը, հայկականության արմատները: Մենք պայքարում ենք մեր հողի վրա ապրելու մեր իրավունքի համար, և ի տարբերություն Ադրբեջանի՝ մենք որևէ մեկի վրա հարձակվելու մտադրություն չունենք»,-ասել է Ռուբեն Վարդանյանը:

Պատասխանելով  Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքնման հնարավորության մասին հարցին, Ռուբեն Վարդանյանը նշել է.  «Ես չեմ հավատում խաղաղության համաձայնագրին, եթե այն միայն թղթի վրա է լինելու և չի արտացոլելու տեղում առկա իրավիճակը: Ինչպես կարելի է իրական և երկարաժամկետ խաղաղության համաձայնագիր պատկերացնել մի իրավիճակում,  երբ մի կողմը կարծում է, որ հաղթողի իրավունքով պետք է բոլոր հնարավոր միջոցներով զիջումներ կորզել մյուս կողմից, մի իրավիճակում, երբ Ադրբեջանը շարունակում է խախտել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնությունը, մի իրավիճակում, երբ Ադրբեջանը արհամարհում է միջազգային բոլոր կառույցների և դատարանների որոշումները: Եվ ամենակարևորը, Արցախի մասին ոչ մի որոշում չի կարող կայացվել առանց Արցախի ժողովրդի մասնակցության, առանց հաշվի առնելու Արցախի ժողովրդի որոշումը»:

Անդրադառնալով  հարցին, թե ինչ կարող է Սփյուռքն անել այս պահին Արցախին օգնելու համար,  նա նշել է,  որ արցախցիների համար կարևոր է զգալ, որ իրենք միայնակ չեն. «Իմ կոչն է Սփյուռքին՝ չլինել անտարբեր: Արցախում մարդիկ շատ ուժեղ են, բայց նրանք կարիք ունեն զգալու բոլորիս աջակցությունը»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը 2023թ-ին փորձում էր ուշադրության կենտրոնում պահել Լեռնային Ղարաբաղի շրջափակման հարցը. ԱԳՆ
Արտգործնախարարը հավելեց, որ ՄԱԿ-ի մակարդակով հաղորդագրություններ ու նամակներ են հրապարակվել...
Բուենոս Այրեսի խորհրդարանն ընդունեց Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն
Հանրապետության կողմից հրադադարի համաձայնությունը խախտող…
Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 200 քառակուսի կմ տարածք. Ռուբինյանը ելույթ է ունեցել Բիշքեկում
Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիների...
Ադրբեջանը պետք է ապահովի ԼՂ հայերի՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը․ ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարությունը
Ադրբեջանը պետք է ապահովի Ղարաբաղի հայերի մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և անվտանգությունը՝ ներառյալ…
ՄԱԿ. Էթնիկ հայերի զանգվածային տեղահանումը կապված է Ադրբեջանի ռազմական գործողության և 9-ամսյա շրջափակման հետ
Նրանց զեկույցում իրավացիորեն նշվում է այն տառապանքը, որը պետք է պատճառեր այս փորձը...
Կոռնիձորում հումանիտար կայան կհիմնվի՝ ԼՂ-ում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ կայանի նպատակն է միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա խմբերի ջանքերը մեկտեղելը, հումանիտար...
Ամենաշատ