News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 30
USD
393.4
EUR
417.4
RUB
4.02
Տեսնել լրահոսը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախաձեռնությամբ մայիսի 15-ին ԿԸՀ-ում տեղի ունեցավ հանդիպում տեսողության խնդիրներ ունեցող անձանց հետ։

ԿԸՀ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպամանը մասնակցում էին Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) և «Ներառական իրավական բարեփոխումների» կոալիցիայից անդամներ։

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունեց հյուրերին՝ հավաստիացնելով, որ ընտրական գործընթացում ներառականության ապահովումը ԿԸՀ-ի համար առաջնահերթություն է։ ԿԸՀ նախագահն ուրախությամբ նշեց, որ բրալյան կաղապարների կիրառումն ընտրություններում արդեն ավանդույթ է դարձել։ Նա ասաց, որ IFES-ի գործընկերներն արդեն տեղեկացրել են, որ Երևանի ընտրություններում օժանդակելու են այդ հարցում։

IFES-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժերոմ Լեյրոն իր խոսքում կարևորեց  ԿԸՀ-ի նախաձեռնությունը՝ տեսողության խնդիր ունեցող անձանց հետ քննարկելու  ընտրական գործընթացներում կիրառվող ընտրական գործիքների բարելավման  և դրանց հասանելիության հետ կապված  խնդիրները, որոնք ուղղված են վերջիններիս  ընտրական իրավունքի իրացումը։

ԿԸՀ անդամ Արուսյակ Տերչանյանը կարևորեց, որ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ մեկնարկած ներառականությանը նպաստող ընտրական գործիքների կիրառումը շարունակական բնույթ է կրում և ԿԸՀ-ը միտված է դրանց բարելավմանն ու զարգացմանը։ Տերչանյանը հիշեցրեց, որ բրալյան կաղապարները կիրառվել են նաև այս տարվա մարտի 26-ին կայացած ՏԻՄ ընտրություններում։

Տեսողության խնդիր ունեցող անձինք, որոնք նախորդ ընտրություններին քվերակությանը մասնակցել էին բրալյան կաղապարների օգնությամբ, ներկայացրին իրենց հանդիպած խնդիրները՝ առաջարկելով այլ լուծումներ և բարելավումներ՝ ինչպես քվեաթերթիկի արտաքին տեսքի, այնպես էլ ՝ բրալյան կաղապարների տեխնիկական լուծումների առնչությամբ։

ԿԸՀ տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության վերլուծության պետ Ելենա Այվազյանը ներկայացրեց ԿԸՀ կայքի ներառականության հնարավորությունները, որտեղ ներդրված նոր գործիքները հնարավորություն են  տալիս թույլ տեսողության խնդիրներ ունեցողներին օգտվելու կայքի տեղեկատվությունից։ Նշվեց նաև, որ ԿԸՀ կայքի լուրերն ու նորությունները  տեղադրված են ձայնային հաղորդագրությամբ, իսկ առաջիկայում  ԿԸՀ նիստերը կուղեկցվեն ժեստերի լեզվի թարգմանությամբ։

ԿԸՀ-ն վերահաստատում է ընտրական գորընթացներում ներառականության ապահովման իր հանձնառությունը՝ վստահեցնելով, որ ամեն ինչ արվելու է և՛ ընտրատեղամասերի մատչելիության ապահովման և հաշմանդամության տարբեր տեսակի խնդիրներ ունեցող անձանց ընտրական իրավունքի իրացման համար։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հաստատվել է հոկտեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման միջոցառումների ժամանակացույցը
Համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թեկնածուների գրանցումը կատարվում է՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը՝ մինչեւ ժամը 18:00-ն...
ԿԸՀ-ն իրականացրել է Երևանի ընտրությունների ՏԸՀ նախագահների ու քարտուղարների բաշխումը
Երևանի ավագանու ընտրությունների համար ձևավորվել է 475 տեղամաս, հետևաբար այդ 475 տեղամասերում ԿԸՀ-ն պետք է հանձնաժողովների նախագահների և քարտուղարների բաշխում…
Ով է ղեկավարելու Հայկ Մարությանի նախընտրական շտաբը
Հակոբյանը տնտեսագիտության թեկնածու է, գործարար․․․
ՔՊ-ն չի աշխատում Տիգրան Ավինյանի բազմակողմանի քարոզարշավի ուղղությամբ․ Արմեն Բադալյան
Կարող է երեւալ հինգ անգամ, բայց շատ ազդեցիկ կերպով, եւ կարող է երեւալ հարյուր հիսուն անգամ, բայց ոչինչ չասող դեմքով․․․
Լիահույս եմ ՝ Մարությանը սովորության համաձայն հասարակությանը սեւերի եւ սպիտակների չի բաժանի․ Անի Խաչատրյան
Ես իմ կարծիքը Հայկ Մարության քաղաքապետի մասին հայտնել եմ 4 տարի շարունակ ավագանու դահլիճից․․․
Ո՞ր կուսակցությանն են քվեարկելու երեւանցիները. «Գելլափի» հարցման արդյունքները
Հարցվածների 9,3 տոկոս-ը նշել է, որ ընտրելու է «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ