News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը, սեպտեմբերի 29-ին, հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլի եւ Բրիտանիայի արտաքին գերատեսչության Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի վարչության պաշտոնյա Ալան Փարֆիթի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը, մասնավորապես իշխանությունների եւ ընդդիմության միջեւ երկխոսության տապալման պատճառները, սեպտեմբերի 30-ին կայանալիք հանրահավաքը, ընդդիմության անելիքները, Հայաստանում արդար եւ ազատ ընտրությունների անցկացման հնարավորությունները, այդ կապակցությամբ` արտահերթ նախագահական եւ խոհրդարանական ընտրություններ անցկացնելու ընդդիմության պահանջը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ