News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մարս ուղարկված սարքերի կատարած լուսանկարների, թեստերի օգնությամբ գիտնականները փորձում են պարզել, թե ինչ տեսք է ունեցել Մարսը, երբ նրա մակերեսին դեռեւս հեղուկ ջուր է եղել։ Այժմ նոր խճանկարային լուսանկարներում, որոնք կատարել է NASA Perseverance մարսագնացը, երեւում են հետքերն այն բանի, որը մի ժամանակ կարող էր շատ բուռն գետ լինել Կարմիր մոլորակի վրա։ Այս մասին գրել է «Новая наука»-ն։

Ստացված տվյալները ցույց են տալիս, որ այդ գետը շատ ավելի խորն ու արագ է եղել, քան հետազոտողները երբեւէ տեսել են Մարսի վրա։ Եթե հիպոթեզները ճիշտ են, ապա այն եղել է առվակների ցանցի մի մասը, որոնք լցվել են Եզերո խառնարանը, շրջան, որը հետազոտվել է Perseverance-ի կողմից վերջին երկու տարվա ընթացքում։ Շատ տարիներ առաջ գիտնականներն արդեն նկատել էին մի շարք թեք շերտեր Եզերո խառնարանում, որոնք նրանք անվանել են թեքագիծ միավոր։

Այժմ Perseverance-ին հաջողվել է լուսանկարել այն ավելի մոտիկից՝ ուսումնասիրելով 250 մետր բարձրությամբ բարձունքների տեղանքային բնատեսակները։ Թեքագիծ միավորի ներսում մարսագնացը լուսանկարել է Skrinkle Haven կոչված շրջանը, որտեղ, համոզված են գիտնականները, թեք շերտերը գոյացել են ջրի սրընթաց հոսքի ազդեցությամբ։ Եթե նայենք երկրից, թեքված շերտերը կողք կողքի են թվում։ Դրանք կարող են լինել գետի ափերի մնացորդները, որոնք ժամանակի ընթացքում տեղաշարժվել են, կամ կարող են ավազե բլուրներ լինել, որոնք գոյացել են գետի հատակին։ Հավանաբար, անցյալում այդ շերտերը շատ ավելի բարձր են եղել։

Գիտնականները կասկածում են, որ այն բանից հետո, երբ այդ մնացորդային կույտերը վերածվել են քարի, դրանք մշակվել են քամու կողմից բազում դարերի ընթացքում եւ ձեռք բերել իրենց ներկայիս տեսքը։ JPL-Caltech-ի գետերի գծով մասնագետ, Perseverance գիտական խմբի անդամ Մայքլ Լեմբը բացատրել է. «Մենք տեսնում ենք նման նստվածքներ Երկրի վրա, բայց դրանք երբեք այդքան լավ մերկացված չեն լինում, ինչպես այստեղ՝ Մարսում։ Երկիրը ծածկված է բուսականությամբ, որը թաքցնում է այդ շերտերը»։ Երկրորդ խճանկարը, որն արել է Perseverance-ը, ցույց է տալիս այն տեղը, որը թեքագիծ միավորի մի մասն է եւ գտնվում է Skrinkle Haven-ից 450 մետր հեռու։ Դա մեկուսացված բլուր է, որն անվանվել է Pinestand, դրա շերտերի բարձրությունը հասնում է 20 մետրի։ Գիտնականները կարծում են, որ այդ բարձր շերտերը կարող էին առաջացած լինել գետից, չնայած դրանք անսովոր բարձր են այն գետերի համար, որոնք մենք գիտենք Երկրի վրա։ Սակայն, չնայած գիտնականները հետազոտում են նաեւ այլ բացատրություններ, դրանց առաջացման առավել տարածված միջոցը գետն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ