News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 04
USD
429.14
EUR
450.73
RUB
4.31
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն Իսրայելին մի քանի շաբաթ առաջ առաջարկել է համատեղ իրականացնել Իրանի վերաբերյալ ռազմական պլանավորում, տեղեկացրել է Axios պորտալը՝ հղում կատարելով երկու երկրների պաշտոնյաներին։

ԱՄՆ պաշտոնյաները նշել են, որ առաջարկությունն աննախադեպ է եւ կարող է լրջորեն ամրապնդել ԱՄՆ-ի եւ Իսրայելի ռազմական համագործակցությունը, ընդգծվել է հրապարակման մեջ։ Այս առաջարկը «չի վերաբերում Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի եւ Իսրայելի համատեղ որեւէ հարվածի պլանավորմանը»։ Այն իբր կոչված է «հավաստիացնել Իսրայելին ԱՄՆ ռազմական աջակցության հարցում»։

Ինչպես կարծում է պորտալի ԱՄՆ պաշտոնյա զրուցակիցներից մեկը, համատեղ պլանավորումը նշանակում է, որ կողմերը կներկայացնեն իրենց պլանները չկանխատեսված տարբեր իրավիճակների դեպքում եւ կարող են քննարկել, թե ինչպես լավագույն ձեւով լուծեն տարբեր հարցեր, որոնք կարող են առաջանալ տարածաշրջանում՝ Իրանի գործողությունների հետ կապված։

Axios-ի տվյալներով՝ իսրայելցի պատոնյաներն առայժմ առաջարկին կասկածով են վերաբերվում։ Նրանք մտավախություն ունեն, որ դա «Իսրայելի ձեռքերը կապելու» փորձ է՝ երկիրն Իրանի, հատկապես միջուկային օբյեկտների դեմ գործողություններից հետ պահելու համար, եթե ԱՄՆ-ն առարկի։ Հրեական պետության իշխանությունները չեն մերժել գաղափարը, բայց խնդրել են պարզաբանումներ, թե գործնականում ինչ կնշանակի ռազմական պլանավորումը, նշվել է հրապարակման մեջ։

Առաջարկն արվել է  ԱՄՆ պաշտպանության նախարար Օսթին Լլոյդի, ԱՄՆ Զինված ուժերի Շտաբների պետերի կոմիտեի նախագահ Մարկ Միլիի եւ ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարության հրամանատար, գեներալ Մայքլ Քուրիլայի Իսրայել կատարած այցի ժամանակ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելը հայտարարել է, որ Իրանը սպառնում է երկրի միջուկային օբյեկտներին
«Միջազգային հանրությունը պետք է դատապարտի Իսրայելի միջուկային օբյեկտների վրա հարձակվելու Իրանի եւ նրա ․․․
Ճապոնիան առաջարկել է իրանական միջուկային համաձայնագրի վերականգնման նախաձեռնություն
Նա  հայտարարել է, որ Ճապոնիայի ցանկացած նախաձեռնություն, որը համապատասխանում է Իրանի շահերին, Թեհրանի ․․․
Թեհրանը դրական հաղորդագրություններ է ստանում Վաշինգտոնից, բայց հետեւություններ է անում ամերիկացիների գործողություններից
Նա նշել է, որ ԳՀՀԾ-ի վերածննդի հարցը քննարկել է իր օմանցի գործընկերոջ հետ: Նրա խոսքով՝ Թեհրանը կարող է դիտարկել ․․․
Իրանը չի ձգտում միջուկային զենք ստեղծել. Ռայիսի
Ուրանի հարստացումը եվրոպական կողմի պարտավորությունները չկատարելու պատասխանն է...
ԱԷՄԳ ղեկավարը նախատեսում է Իրանի նախագահի հետ քննարկել հավատարմագրված տեսուչներին հետ կանչելու հարցը
Գրոսին ցանկանում է Իրանի նախագահ Ռայիսիի հետ քննարկել...
Իրանի ԱԳՆ․ ԳՀՀԾ-ով իր պարտավորությունները չկատարելու ԵՄ որոշումն անօրինական է
Նախօրեին ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտնել է, որ Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի ԱԳ ․․․
Ամենաշատ