News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի հինգ շրջաններում ընդդիմադիր քաղաղաքական գործիչները ենթարկվում են խուզարկությունների։ Այս մասին մայիսի 18-ի առավոտյան տեղեկացրել են  ռուսալեզու մի քանի Թոելեգրամ-ալիքներ։

Ինչպես գրել է «ՕՎԴ-Ինֆո» Թելեգրամ-ալիքը, Մոսկվայում ուժայինները եկել են ՌԴ Պետդումայի պատգամավորի նախկին թեկնածու, ՄՊՀ դոցենտ Միխայիլ Լոբանովի մոտ։ «Նա գրել է, որ իր դուռը կոտրում են, իսկ հետո կապը նրա հետ ընդհատվել է»,- նշել են իրավապաշտպանները։ Նրանք Լոբանովի մոտ են ուղարկել փաստաբան Տատյանա Օկուշկոյին։

«112» Թելեգրամ-ալիքը հրապարակել է տեսագրություն, որտեղ պատկերված է, թե ինչպես են ուժայինները դիմակներով կոտրում Լոբանովի բնակարանի դուռը՝ «պառկե՛ք հատակին» խոսքերով։

Որոշ Թելեգրամ-ալիքներ տարածել են տեղեկություն, որի համաձայն՝ խուզարկությունները կապված են այն բանի հետ, որ Լոբանովն իբր մասնակցել է «Ժողովրդական պատգամավորների համագումարին» եւ մեկ այլ քաղաքական ընդդիմադրի՝ Իլյա Պոնոմարյովի կողմնակիցն է։ Այնինչ, «Միխայիլ Լոբանով» Թելեգրամ-ալիքում հայտարարություն է տեղադրվել, որում ընդգծվել է, որ քաղաքական գործիչը ծանոթ չէ եւ որեւէ կապ չունի «Ժողովրդական պատգամավորների համագումարի» կազմակերպիչ Իլյա Պոնոմարյովի հետ։

«Միխայիլին հետապնդում են իր քաղաքական գործունեության եւ բացահայտ դիրքորոշման համար։ Իլյա Պոնոմարյովի եւ որեւէ նախագծի հետ նա ոչ մի կապ չունի»,- նշել են Լոբանովի համախոհները։ Իլյա Պոնոմարյովն ինքը SOTA Թելեգրամ-ալիքում տեղեկացրել է, որ ծանոթ չէ Լոբանովի հետ։

«112» Թելեգրամ-ալիքի տեղեկություններով՝ խուզարկություններ են կատարվել նաեւ «Յաբլոկո» կուսակցության անդամներ Գալինա Ֆիլչենկոյի (Կեմերովոյի մարզ) եւ Նոդարի Խանանաշվիլու (Մոսկվա) մոտ։ «Կոմերսանտը», հղում կատարելով RT-ին, գրել է, որ ուժայինները եկել են Պետերբուրգի ցանցային «Ладога.ру» պարբերականի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Կալինինի մոտ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
 Նավալնայան և հեռացած ընդդիմադիրները կորցնում են իրենց արմատներն ու հայրենիքի ըմբռնումը. Պեսկով
Կան շատ մարդիկ, ովքեր ապրում են [արտերկրում] և ովքեր արդեն լիովին բաժանվել են իրենց հայրենիքից...
Ռուսաստանի մի քանի քաղաքներում խուզարկություններ են կատարվում պատերազմին դեմ նկարիչների եւ ակտիվիստների տներում
Խուզարկություններ Ռուսաստանի մի քանի քաղաքներում...
Գերագույն դատարանը վերջնականապես մերժեց Նադեժդինին գրանցել որպես ընտրությունների թեկնածու
Բողոքարկման կոլեգիայի որոշմամբ՝ Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի 2024 թվականի փետրվարի 21-ի որոշումը թողնվել է անփոփոխ, բողոքը չի բավարարվել...
Կրեմլում չեն մեկնաբանել ընդդիմադիր Նավալնու հուղարկավորությունը
Կրեմլը չի մեկնաբանել...
Ոստիկանությունը Նավալնու թաղումից մեկ օր առաջ սկսել է հերթապահել Բորիսովյան գերեզմանատան մոտ
Խնդրում են բացատրել այցի նպատակը...
Յուլյա Նավալնայան ելույթ է ունեցել Եվրախորհրդարանում. անհնար է Պուտինին ցավեցնել եւս մեկ բանաձեւով
Պուտինին անհնար է ցավեցնել եւս մեկ բանաձեւով...
Ամենաշատ