News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


ԱԳ նախարարների մակարդակով մայիսի 19-ին հանդիպում է սպասվում Մոսկվայում Հայաստանի  ԱԳ նախարարն արդեն մեկնել է Մոսկվա: Այս մասին այսօր՝ մայիսի 18-ին, կառավարության նիտում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ռուսական կողմից ստացել ենք առաջարկ ՌԴ նախագահի միջնորդությամբ բարձրագույն մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնել Մոսկվայում մայիսի 25-ին եւ մենք ընդունել ենք այդ առաջարկը»,-ասաց նա:

Փաշինյանը հիշեցրեց, որ Ֆրանսիայի նախագահի եւ Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ 5-ակողմ հանդիպում է նախատեսվում հունիսի 1-ին Քիշնեւում՝ Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովի շրջանակներում: Նման 5-ակողմ հանդիպում նախատեսված է նաեւ հոկտեմբերին Գրանադայում: Բրյուսելում հաջորդ եռակողմ հանդիպումը նախատեսված է  հուլիսին»,-ասաց վարչապետը:

Հիշեցնենք, որ մայիսի 14–ին Բրյուսելում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը։

Եռակողմ հանդիպումից հետո Շառլ Միշելը հայտարարեց, որ հաջորդ քայլը լինելու է դելիմիտացիան Ալմա Աթայի հռչակագրով, որը ենթադրում է Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչում 29,8 հազար քառ.կմ-ի սահմաններում և Ադրբեջանինը` 86,6 հազար քառ.կմ-ի սահմաններում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության, ինչպես նաև գերիների, անհետ կորածների և այլ հումանիտար խնդիրների վերաբերող հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ ԱԳՆ ղեկավարն Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հետ առաջիկա բանակցությունների վերաբերյալ զգուշավոր լավատեսություն է հայտնել
Մենք վստահ ենք, որ վերջնական խաղաղության հաստատումը բխում է երկու երկրների և ժողովուրդների շահերից...
Կիրանցում չափագրման աշխատանքները շարունակվում են, գյուղացիները հուսահատված են. գյուղապետ 
Առայժմ զարգացում դեռ չկա․․․
ԵՄ-ում նախագահության ընթացքում Հունգարիան ջանքեր կգործադրի Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հակամարտության կարգավորման համար
Մենք հույս ունենք, որ ԵՄ նախագահության ընթացքում լրացուցիչ հնարավորություններ կգտնենք...
Գերմանիայում հանդիպել են հայ և ադրբեջանցի փորձագետները. Ջոնի Մելիքյանը մանրամասներ է ներկայացրել
Գերմանիայի Բոնն քաղաքում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական...
Միրզոյանը Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացում առաջընթացի հույս ունի
Ես վերահաստատում եմ Հայաստանի հավատարմությունը տեւական խաղաղությանը...
Հունգարիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի էական քայլերը դեպի խաղաղություն. Սիյարտո
Անցյալ տարի քայլեր ձեռնարկեցին տնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ...
Ամենաշատ