News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Գերմանական Volkswagen ավտոարտադրողը ռուսական «Ավիլոն» դիլերին է վաճառել իր բոլոր ակտիվները Ռուսաստանում, նշվել է ընկերության հաղորդագրությունում։ Գործարքն ընդգրկել է Կալուգայի արտադրական հզորությունները եւ գերմանական ընկերության մեկ այլ բիզնես։

Նշվել է, որ ավարտվել է Volkswagen Group-ի բաժնեմասի վաճառքը «Ֆոլքսվագեն Գրուփ Ռուս» ՍՊԸ-ին, ներառյալ «Արտ-Ֆինանս» ՍՊԸ-ի դուստր ընկերությունները («Ֆոլքսվագեն Կոմպոնենտի եւ Ուսլուգի» ՍՊԸ-ն, «Սկանիա Լիզինգ ՍՊԸ-ն, «Ֆինանս Սկանիա» ՍՊԸ-ն, «Ստրախովանիե Սկանիա» ՍՊԸ-ն)։ «Գործարքի գրանցմամբ սեփականության իրավունքը՝ «Ֆոլքսվագեն Գրուփ Ռուս» ՍՊԸ-ի եւ նրա դուստր ձեռնարկությունների կանոնադրական կապիտալով հանդերձ, վաճառողներից անցնում է գնորդին»,- նշել են գերմանական ընկերությունում։

«Ինտերֆաքսի» աղբյուրի տվյալներով՝ Ռուսաստանի իշխանությունները թույլ են տվել «Ավիլոն»-ին գնել Volkswagen-ի ակտիվները 125 մլն եվրոյով։

Volkswagen-ը դադարեցրել է մեքենաների հավաքումը Ռուսաստանում եւ մատակարարումները երկիր 2022թ. մարտին, Ուկրաինայում ռազմական գործողության սկսվելուց հետո։ Անցած աշնանը գերմանական կոնցեռնը մտադիր էր մեկ տարվա ընթացքում վաճառել իր ռուսական ակտիվները Porsche-ին, Scania-ին եւ MAN-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Toyota-ն թարմացրել է իր ամենահին մոդելներից մեկը
Մեքենան համալրված է 278 ձիաուժ հզորությամբ 2,4 լիտրանոց շարժիչով։ Հասանելի կլինի նաև նույն շարժիչի...
Lamborghini-ն ներկայացրել բացառիկ մեքենա
Իտալական ընկերությունը բացառիկ մեքենա է ներկայացրել՝ Revuelto-ի նոր տարբերակը...
Իլոն Մասկ. Tesla ռոբոտաքսին կհայտնվի այս ամառ
Tesla ռոբոտաքսին կներկայացվի 8/8․․․
Ամենաշատ