News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


Մեզ ոչինչ մի սովորեցրեք, մենք մեր երեխաներին ենք կորցրել, ինչ-որ բան էլ կարող ենք ավել ասել։ Այս մասին այսօր՝ մայիսի 19-ին, դատարանի շենքի առաջ ասաց 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը։

«Մեր հոգու մեջ նայեք՝ ինչ է կատարվում։ Ես իմ երեխային չեմ կարողացել հրաժեշտ տալ։ Եռագույնով փաթաթել են, ու չգիտեմ՝ ինչն եմ պաչել՝ փա՞յտը, դրո՞շը, ի՞նչը։ Ես իմ երեխուն չեմ շոյել։ Չեմ ասել՝ հաջող բալես, էլ չենք հանդիպելու։ Հիմա մեզ ի՞նչ խորհուրդ եք տալիս։ Մեր արցունքները որպես թուլություն չընունեք»,- ասաց Գալեյանը։

Տպել
Ամենաշատ