News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 26
USD
387.5
EUR
412.18
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Ռուսական ինքնաթիռի վայրէջքի դեմ բողոքող ակցիայի մասնակիցները փակել են Թբիլիսիի միջազգային օդանավակայանի ճանապարհը, հայտնում է «Грузия- On-line»-ը:

Իրավապահները օդանավակայանի հարակից տարածքից տարել են մի քանի մարդու, այդ թվում «Դրոա» քաղաքական կուսակցության առաջնորդ Էլեն Խոշտարիային: Եվս մի քանի մարդ ձերբայկալվել է:

Մինչ այդ ՆԳՆ-ն հանդես էր եկել հայտարարությամբ, որում ակցիայի մասնակիցներին եւ կազմակերպիչներին կոչ էր արել օդանավակայանի շրջակայքում պահպանել օրենքն ու կարգը:

Ցուցարարները բողոքել են Ռուսաստանի հետ ուղիղ չվերթների վերականգնումից հետո Մոսկվայից առաջին չվերթի վայրէջքի դեմ։

Բողոքի ակցիայի մասնակիցներից Ցիրա Էլիսաշվիլիի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնության հետ օդային հաղորդակցության վերականգնումը վրաց ժողովրդի արժանապատվության հարցն է։

«Դա արժանապատվության հարց է։ Ոչ միայն իմ, ոչ միայն իմ ընտանիքի, այլ իմ երկրի արժանապատվության, որպեսզի ռուսական ինքնաթիռներն այստեղ վայրէջք չկատարեն ոչ այսօր, ոչ վաղը, քանի որ հիմա խաղաղ շրջան չէ։ Միակ տարբերությունն այն է, որ տանկերը մտնում են Ուկրաինա, իսկ ինքնաթիռները թռչում են մեզ մոտ։ Իրականացվում է երկրի օկուպացիա եւ էքսպանսիա»,- «Ֆորմուլա» հեռուստաալիքին ասել է Էլիսաշվիլին։

Ակցիայի մասին ի սկզբանե հայտարարել էր «Դրոա» կուսակցության նախագահ Էլենե Խոշտարիան։ Նա հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ ուղիղ չվերթների վերականգնումը դավաճանություն է երկրի ազգային շահերին եւ սպառնում է  ԵՄ անդամ թեկնածուի կարգավիճակի ստացմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանի ՍԴ-ն սկսել է երկրի նախագահի իմպիչմենթի քննությունը
Ինչպես նշվում է Սահմանադրական դատարանի տեղեկատվության մեջ, գործը փոխանցվել է Սահմանադրական դատարանի պլենումի քննությանը, որն այն կքննարկի եւ եզրակացությունը խորհրդարանին կներկայացնի մեկամսյա ժամկետում...
Վրաստանում բռնի իշխանափոխություն է ծրագրվում
«Կազմակերպիչները դիտարկում են 2014 թվականի Ուկրաինական «Եվրամայդանին»  նման սցենարի հնարավորությունը»,-ասվում է հայտարարության մեջ․․․
Վրաստանի նախագահի իմպիչմենտի գործընթացը մեկնարկել է  
Իշխող «Վրացական երազանք՝ Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը հայտարարել է Զուրաբիշվիլիի ․․․
Վրաստանում ընդդիմությունը պահանջում է հետաքննություն սկսել երկրի վարչապետի դեմ
Վրաստանի ընդդիմությունը պահանջում է քաղաքական եւ իրավական պատասխանատվության ենթարկել վարչապետին...
«Վրացական երազանք»-ը Վրաստանի նախագահի դեմ իմփիչմենթի գործընթաց է սկսել
Կոբախիձեի խոսքով, իմպիչմենտի գործընթացի համար անհրաժեշտ է 100 խորհրդարանականի աջակցություն...
Վրաստանի իշխող կուսակցությունը նախագահին մեղադրել Է Գերմանիա կատարած այցի պատճառով Սահմանադրությունը խախտելու մեջ
«Հասկանալի է, որ Վրաստանի նախագահի կողմից շատ կոպտորեն խախտվում է Սահմանադրությունը։ Նա երդում է տվել ․․․
Ամենաշատ