News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Tesla Roadster սպորտային էլեկտրամեքենայի արտադրությունը հետաձգվել է մինչեւ 2024թ., տեղեկացրել է Electrek պարբերականը։

Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը ընկերության բաժնետերերին ասել է, որ Roadster մեքենաների զանգվածային արտադրությունը կհետաձգվի մինչեւ 2024թ.։ Պաշտոնական տեղեկատվությամբ՝ Tesla Roadster-ը համարվում է բրենդի ամենաարագ էլեկտրամեքենան. ունի ժամում 400 կիլոմետր առավելագույն արագություն եւ կարող է տեղից 100 կիլոմետր պոկվել 1,9 վայրկյանում։

Մասկը չի նշել ձգձգման պատճառը։ Սկզբում նախատեսվում էր, որ 2017թ. ազդարարված էլեկտրամեքենան վաճառքի կհանվի 2020թ.։ Հետո արտադրությունը մի քանի անգամ նորից հետաձգվել է։ Մեքենայի արժեքը առնվազն 130 հազար դոլար կամ մոտ 10,5 մլն ռուբլի է։

Electrek-ի մասնագետների խոսքով՝ Roadster-ն ունի S Plaid մոդելի նման բնութագրեր՝ կարող է պոկվել ժամում 100 կիլոմետր երկու վայրկյանից էլ քիչ ժաամանակում։ Սակայն վազքուղում Tesla Roadster-ը, հավանաբար, ավելի արագ կլինի, քանի որ թափքն ավելի թեթեւ է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
AvtoVAZ-ը սկսել է Lada-ի հավաքումն Ադրբեջանում
Ինչպես պարզաբանել են ավտոարտադրողի մամուլի ծառայությունից, սա ընկերության պատմության մեջ Ադրբեջանում Lada-ի արտադրության առաջին նախագիծն է...
Volvo-ն թողարկել է իր վերջին դիզելային մեքենան
Սա նշանավորում է Volvo-ի 45-ամյա հարաբերությունների ավարտը դիզելային շարժիչների հետ՝ դարձնելով այն...
Audi-ն ներկայացրել է Q6 e-tron էլեկտրական քրասովերը
Գերմանիայում դրա մեկնարկային գինը կլինի նույնը, ինչ՝ վերջին Lexus RX450h+-ինը...
Նոր Mercedes-AMG GT-ն՝ չորս մխոցանի շարժիչի վարկածով
Motor.ru-ն հայտնել է, որ երկու լիտրանոց M 139 «չորսանոց»-ը հագեցած է էլեկտրական տուրբո ճնշակով...
Toyota Corolla-ն այլևս աշխարհում ամենավաճառվող մեքենան չէ
Համաշխարհային շուկայի նոր առաջատարը 2023 թվականի վերջին Tesla Model Y էլեկտրական մեքենան էր...
Սարգսյանն ու Ավագումյաններն Ուկրաինայից ավտոմեքենաներ ներկրելու խոշորագույն մենաշնորհ են ստեղծում. «Կոմպրոմատ գրուպ»
Ուկրաինացիների հետ կապերի համար Ավագումյանների նկատմամբ, ըստ աղբյուրի, դժգոհություն է եղել, իսկ Սարգսյանը զարմանալիորեն կարողացել է դրանից խուսափել․․․
Ամենաշատ