News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից 2019 թվականին ներկայացված փաթեթը մինչեւ 2018 թվականի մայիսն ընկած բանակցությունների արդյունք է: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա վստահեցրեց, որ այդ փաթեթը չի մերժվել։ «Սա 2016 թվականի փաթեթի կոնֆիգուրացիոն տարբերակն էր, որը ներառում էր նաեւ Քելբաջարի եւ Լաչինի շրջանների միջանկյալ վերադարձի գաղափարը։ Մինչ այդ փաթեթը ստանալը մենք առարկայական բանակցություններ չենք վարել»,-նշեց Փաշինյանը։

Նա կարծիք հայտնեց, որ այդ փաթեթի բովանդակությունն ինչ-որ պահի կհրապարակվի։ «Առաջարկված փաթեթներում ասվում է, որ կողմերի համաձայնեցված ժամկետներում պետք է տեղի ունենա համաժողովրդական հանրաքվե, որն արտացոլում է Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության ազատ կամարտահայտությունը։ Այս նախադասության մեջ կան տասնյակ նրբություններ՝ սկսած «կողմերի կողմից համաձայնեցված ժամկետներ» ձեւակերպումից։ Դա նշանակում է, որ կողմերը կարող են 100 տարվա ընթացքում չհամաձայնեցնել ժամկետները ։ Բացի այդ, կան «համաժողովրդական եւ բնակչություն», «Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչություն» ձեւակերպումներ եւ այլն»,-նշեց նա։

«Հայտարարություններում կան դիվանագիտական ձեւակերպումներ, որոնք տեղ-տեղ կարող են տարընթերցման տեղիք տալ։ Մի կողմը կարող է մեկնաբանել մի կերպ, դիրքորոշման հեղինակը՝ այլ կերպ։ Դիրքորոշման հեղինակը կարող է Հայաստանի հետ խոսել մի ուղղությամբ, Ադրբեջանի հետ ՝ մեկ այլ, երրորդ կողմից՝ այլ կերպ։ Ցավոք, երբեմն այդպես էլ լինում է որոշ գործընկերների կողմից, բայց ոչ միշտ եւ ոչ բոլորի կողմից»,-եզրափակեց Փաշինյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ