News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 30
USD
393.4
EUR
417.4
RUB
4.02
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում ավարտվել է 30 տարի առաջ սպանություն կատարելու մեջ մեղադրվող Նազիմ Բայրամովի գործով նախաքննությունը:

Ինչպես հայտնում է haqqin.az-ը, քրեական գործով նյութերն ուղարկվել են դատարան: Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ 1993 թվականի նոյեմբերի 26-ին Նազիմ Բայրամովն այցելել է իր գործընկեր Ֆիքրեթ Իբրահիմովի տուն։ Այցն ավարտվել է վիճաբանությամբ, որի ժամանակ Բայրամովը՝ խլելով ատրճանակը, կրակել է Իբրահիմովի գլխին եւ դիմել փախուստի: 

2022 թվականի հոկտեմբերի 28-ին Նազիմ Բայրամովին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասով (ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպանություն) եւ ներկայումս գործող քրեական օրենսգրքի 228.1-րդ հոդվածով (հրազեն, դրա բաղկացուցիչ մասեր, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր եւ սարքեր ապօրինի պահելը, ձեռք բերելը, հանձնելը, վաճառելը, փոխադրելը)։

Նշվում է, որ Բայրամովը պատերազմի վետերան է եւ հանրության շրջանում հայտնի է եղել որպես ռազմական փորձագետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալվադորի խորհրդարանը երկարացրել է արտակարգ դրության ռեժիմը հանցավորության դեմ պայքարի համար
Սալվադորում հերթական անգամ երկարացվել է արտակարգ դրության ռեժիմը...
Խոշորագույն կարտելներից մեկի կոլումբացի նարկոբարոնը ԱՄՆ-ում դատապարտվել է 45 տարվա ազատազրկման.
Դել Գոլֆո կլանը հզոր թմրակարտել է, որը վերահսում է դեպի Մեքսիկա և ԱՄՆ կոկաինի․․․
Հայաստանում կես տարում սպանության դեպքերի 50 տոկոս աճ է գրանցվել
Ավելացել է նաև հրազենով կատարված սպանությունների թիվը․․․
Սալվադորի խորհրդարանը հավանություն  է տվել ավազակախմբերի անդամների խմբային դատավարությունների անցկացմանը
Սալվադորի խորհրդարանը օրենսդրական փոփոխություններ է կատարել...
Սիցիլիայի ափերի մոտ 5,3 տոննա քաշով կոկաին տեղափոխող նավ է առգրավվել. Գործով Ադրբեջանի քաղաքացիներ են անցնում
Թմրանյութը փոխադրվել է Պալաուի դրոշով նավի վրա...
Չեռնոգորիայում ձերբակալվել է Կուբանը «նայող» Ժորիկ Մանուկյանը (Թբիլիսցի)
Գեորգի Մանուկյանը ձերբակալվել է Չեռնոգորիայի «Տիվատ» օդանավակայանում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ