News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը պատճառ չի տեսնում հակադարձելու վրացական կողմի հայտարարություններին, թե Բաթումի- Նովոռոսիյսկ բեռնափոխադրումները կանոնավոր չեն։ Նախարարությունից «Ազատությանը» փոխանցել են՝ մինչ այս նավով երկու փորձնական բեռնափոխադրում է իրականացվել։

Դրանք նախատեսում են կանոնավոր դարձնել՝ շաբաթական մեկ անգամ չվերթով, հստակ ժամկետներ առայժմ չեն նշում։ Նախօրեին գերատեսչությունը հայտնեց՝ Բաթումի-Նովոռոսիյսկ նավային բեռնափոխադրման մեկնարկը տրված է։ Վրաստանից արձագանքեցին՝ այդ երկու չվերթները կանոնավոր չեն եղել։

Այսօր էլ Վրաստանի խորհրդարանի խոսնակն է հայտարարել՝ Ռուսաստանի հետ կանոնավոր ծովային հաղորդակցության վերսկսման մասին լուրերը պարզապես ֆեյք են։

Նախարարությունն, ըստ էության, վրացական կողմի և իրենց հայտարարություններում հակասություններ չի տեսնում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ