News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Ես ուշադիր լսել եմ վարչապետի ասուլիսում հնչած հայտարարությունները եւ հայտարարում եմ իմ լիակատար աջակցությունը Նիկոլ Փաշինյանի կողմից  իրականացվող քաղաքականությանը, այդ թվում նաեւ խաղաղության օրակարգը իր ավարտին հասցնելու ձգտումներին: Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը:

«Ես երկու ձեռքով պաշտպանելու եմ մեր խաղաղության օրակարգը, պաշտպանելու եմ այն գործընթացը, որը հարեւան երկրի հետ բերելու է խաղաղության, այդ թվում նաեւ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման այն տարածքային կոորդինատներով, որն ընդունվել է 1991-ին ԱՊՀ երկրների կողմից: Եվս մեկ անգամ վերահաստատում եմ իմ աջակցությունը վարչապետին, մեր քաղաքական թիմին եւ ասում եմ, որ մենքմենք վճռական ենք Հայաստանի անունից, ՀՀ ժողովրդի անունից՝ վարտին հասցնել մեր հարեւանների հետ, Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը, ինչպես նաեւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը: Դա համարում եմ մեր քաղաքական թիմի կարեւորագույն առաքելությունը Հայաստանի ժողովրդի առջեւ»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ