
Սույն թվականի մայիսի 24-ին ավարտվել է հին կտրոնների տրամադրման գործընթացը: Ինչպես արդեն հայտարարվել է, քաղաքացիները դեռևս կարող են գնումներ կատարել հին կտրոնների միջոցով:
ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ նոր կտրոնների տրամադրման գործընթացը կմեկնարկի հաջորդ շաբաթ. մանրամասները կներկայացվեն առաջիկա օրերին: