News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհուրդը հինգշաբթի Մինսկում կայացած նիստում հաստատել է կազմակերպության հավաքական անվտանգության ուժերի կառավարման մարմինների եւ ուժերի ու միջոցների ձեւավորման համակարգի համատեղ պատրաստման 2024թ. պլանը, տեղեկացրել է Բելառուսի պաշտպանության նախարարությունը։

Մամուլի ծառայության տվյալներով՝ հաստատվել է մինչեւ 2030թ. ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի կառավարման մարմինների եւ ուժերի ու միջոցների ձեւավորման համատեղ պատրաստման միջոցառումների ցանկը , որը հիմք է  ՀԱՊԿ շրջանակում համատեղ պատրաստվածության միջոցառումների ամենամյա պլանավորման համար։

«Պաշտպանության նախարարների խորհուրդը նաեւ ընդունել է որոշում ՀԱՊԿ 2023թ. հավաքական անվտանգության համակարգի կառավարման մարմինների եւ ուժերի ու միջոցների ձեւավորման համատեղ պատրաստվածության պլանում մի շարք փոփոխություններ կատարելու մասին»,- նշվել է հաղորդագրությունում։

Բացի այդ, տեղեկացվել է, որ ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի մասնակիցները անհրաժեշտ են համարում փոխել կազմակերպության իրավական բազաները եւ նրա մասնակիցներին՝ անվտանգության հավաքական ուժերի գործադրման մասին որոշումների ընդունման օպերատիվության ապահովման համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Եթե այսպես շարունակվի, մեր վերամասնակցությունը ՀԱՊԿ-ում կդառնա գործնականում անհնարին. Փաշինյան
Բոլորն են դիվերսիֆիկացնում հարաբերությունները, հիմա Ռուսաստանը նույնպես...
ՀԱՊԿ-ը կազմակերպության գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցելը կամ չմասնակցելը ինքնիշխան ընտրություն է անվանել
Մինչև գագաթնաժողովը դեռ ժամանակ կա, այս ամիսների ընթացքում շատ բան կարող է փոխվել, հուսանք՝ դեպի լավը
ՀԱՊԿ-ն հայտարարել է, որ Հայաստանի գործունեությունը կազմակերպությունում շարունակվում է
Օրակարգային բոլոր հարցերը լուծվում են աշխատանքային կարգով․․․
Ամենաշատ