News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարները Կրեմլում սկսել են հանդիպումը։ ԵԱՏՄ գագաթաժողովը հինգշաբթի բացվել է Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղըզստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Ալեքսանդր Լուկաշենկոյի, Կասիմ Ժոմարտ Տոկաեւի եւ Սադիր Ժապարովի, ինչպես նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարման արարողությամբ:

Նախատեսվում է, որ «հնգյակի» առաջնորդները Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերը կանցկացնեն նեղ եւ ընդլայնված ձեւաչափերով: Ինչպես հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կմասնակցի  Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, իսկ Ուզբեկստանի եւ Տաջիկստանի նախագահներ Շավքաթ Միրզիյոեւն ու Էմոմալի Ռահմոնը կմիանան տեսակապի միջոցով: Արդյունքների հիման վրա սպասվում է համատեղ փաստաթղթերի ստորագրում։ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ հինգշաբթի օրը Պուտինն առանձին երկկողմ հանդիպումներ կունենա գործընկերների հետ: Ինչպես հստակեցրել է Պեսկովը, նախատեսվում են երկու առանձին հանդիպումներ Փաշինյանի եւ Ալիեւի հետ, այնուհետեւ՝ եռակողմ բանակցություններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ