News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Շուրջօրյա հանրահավաքների անցնելու ՀԱԿ-ի որոշումը մարտավարական քայլ է, որը նպատակ ունի «տաքացնել» սեփական ընտրազանգվածը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել իշխող Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը, մեկնաբանելով ՀԱԿ-ի այսօրվա օրոշումը` մեկ շաբաթով անցնել շուրջօրյա հանրահավաքների:

«Մոտենում է նախընտրական աշունը եւ քաղաքական ուժերը փորձում են բարձրացնել պայքարի լարումը, որպեսզի գրավեն բողոքական ընտրազանգվածին: ՀԱԿ-ը գնում է այդ ճանապարհով: Դա քաղաքական պայքարի ձեւ է, որն, այդուհանդերձ, պետք է հստակ պատկերացնել: Ուստի մենք շատ ուրախ ենք, որ մեր ՀԱԿ-ի գործընկերները հայտարարել են կարգուկանոնը պահպանելու իրենց պատասխանատվության մասին: Քաղաքական պայքարի այդպիսի մեթոդները մեզ համար ընդունելի են, նաեւ այն պատճառով, որ այդկերպ Կոնգրեսը հրաժարվեց իր նախապայմաններից: Ես մնում եմ իմ կարծիքին, որ ՀԱԿ-ում տեսան, որ իրենց հանրահավաքների մասնակիցների թիվը նվազում է, նրանք որոշեցին «տաքացնել» իրենց կողմնակիցներին»,- ընդգծել է Շարմազանովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ