News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 11
USD
403.54
EUR
434.77
RUB
4.44
Տեսնել լրահոսը


ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի` ՀԱՊԿ ՊՆ ղեկավարների նիստին չմասնակցելը կապ չունի Հայաստան–ՀԱՊԿ հարաբերությունների հետ։ Այս մասին, այսօր՝ մայիսի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը` անդրադառնալով հարցին, արդյոք սրանք ՀԱՊԿ–ից դուրս գալու նախանշաններ չեն։

«Մանրամասներին չեմ տիրապետում, վստահ եմ, որ քաղաքական մեկնաբանություն չկա այս հարցի վերաբերյալ։ Կարծում եմ` դրանք կապ ունեն պաշտպանության նախարարի այլ գործերի, այլ տեխնիկական հարցերի հետ»,– նշեց Հովհաննիսյանը։

Նա վստահեցրեց` նիստին չմասնակցելու ենթատեքստը քաղաքական չէ։

Հիշեցնենք` Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների պաշտպանության նախարարների նիստը։

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի փոխարեն Բելառուսի մայրաքաղաք է մեկնել կազմակերպության միացյալ շտաբում Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արտակ Տոնոյանը։

Նիստին մասնակցում են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը և ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀԱՊԿ-ն ու Կարմիր Խաչը պայմանավորվել են ուժեղացնել հումանիտար հարցերի շուրջ երկխոսությունը
Համակարգող հանդիպման օրակարգում ներառված էին հումանիտար նոր մարտահրավերների, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի ոլորտում գիտելիքների տարածման վերաբերյալ հարցերի լայն շրջանակ...
Կարծում եմ՝ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների հարցում մենք կարձանագրենք հաջողություն. Անդրանիկ Քոչարյան
ՀԱՊԿ-ի հետ կապված, այո, ունենք դժգոհություններ եւ հիմա փորձում ենք ՀԱՊԿ-ը...
Հայաստանի չներկայանալը ՀԱՊԿ վեհաժողովին չի ազդի կազմակերպության ՀՕՊ միասնական համակարգ ստեղծելու որոշման վրա. ՌԴ ԱԳՆ
Մասնակցությունից նրանց ֆիզիկական բացակայությունը մեծապես չի դանդաղեցնում այլ անդամ երկրների կողմից կոլեկտիվ փաստաթղթերի ընդունման...
ՀԱՊԿ ԽՎ չգալու Հայաստանի որոշումն ափսոսանքով է ընկալվում. Գրիգորի Կարասին
Ի պատասխան ճշտող հարցին, թե խոսվե՞լ է արդյոք խորհրդարանականների միջև հարաբերությունների հնարավոր սառեցման մասին, ռուս սենատորն ընդգծել է, որ «մենք այս մասին չենք խոսում և չենք մտածում»...
Հայաստանի ներկայացուցիչները պաշտպանել են ՀԱՊԿ ԽՎ-ի բոլոր որոշումները. Անատոլի Վիբորնի
Ես կցանկանայի ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ Հայաստանի ներկայացուցիչները միշտ աջակցել են... բոլոր այն որոշումներին, որոնք մենք կայացրել ենք...
ՌԴ ԱԳ ղեկավարը խնդրել է գերմանական Deutsche Welle-ի լրագրողին չխեղաթյուրել իր խոսքերը ԵԱՀԿ ճակատագրի մասին
Միջադեպը տեղի է ունեցել մամուլի ասուլիսում...
Ամենաշատ