News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 25
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Մայիսի 14-ի քվեարկության արդյունքները Թուրքիայի նախագահի եւ խորհրդարանական ընտրություններում ցրեցին երկրում դիկտատուրայի առկայության մասին պնդումները։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընտրությունների երկրորդ փուլի շեմին։

«Մայիսի 14-ին մենք տեսանք թուրքական դեմոկրատիայի էությունն ընտրատեղամասերում»,- գրել է նա Թվիթերում։

Էրդողանի կարծիքով՝ Թուրքիան աշխարհին ցույց տվեց, որ հանրային կարծիքի մանիպուլացման փորձերը ԶԼՄ-ներում հրապարակումների միջոցով չեն հանգեցնի որեւէ արդյունքի։ «Թուրքիայի հասցեին ապատեղեկատվության հետեւում կանգնած էին նաեւ նրանք, ովքեր չեն կարող հասնել անգամ ընտրողների կեսի մասնակցությանն իրենց երկրների ընտրություններում։ Մայիսի 14-ի քվեարկությունը ցրեց մեր երկրի մասին արծարծվող սուտը»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Նրա կարծիքով՝ Թուրքիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը ցույց է տվել «ժողովրդի հեռատեսությունը»։ «Մենք դրան հասել ենք 85 մլն մարդու հետ միասին, որ քաղաքական կուսակցության օգտին էլ որ նրանք քվեարկած լինեն։ Հույս ունեմ, որ մայիսի 28-ից հետո մենք միասին առաջ կտանենք մեր երկրի ձեռքբերումները»,- նշվել է սոցցանցի հրապարակման մեջ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը հայտարարել է հանրապետության նոր սահմանադրության շուտափույթ ընդունման անհրաժեշտության մասին
Նրա կարծիքով, երկիրը չի կարող իրեն թույլ տալ հանրապետության հռչակման 100-ամյակը նշել հին հիմնական օրենքով
Եվրոպայի խորհրդի դիրեկտիվ մարմինը  Թուրքիային կոչ է արել ազատ արձակել իրավապաշտպան Օսման Քավալային  
Նախարարների կոմիտեի նիստը տեղի է ունեցել հունիսի 5-7-ին: Որոշման համաձայն՝ սեպտեմբերին կոմիտեի նիստում ․․․
Թուրքիայում դատարանն արդարացման դատավճիռ է կայացրել ահաբեկչության մեջ մեղադրվող իրավապաշտպանների նկատմամբ
2020 թվականին Քըլըչը դատապարտվել է ավելի քան 6 տարվա ազատազրկման՝ քուրդ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին աջակցելու մեղադրանքով․․․
Թուրքիայի նոր գումարման խորհրդարանի նախագահին կհաջողվի ընտրել 3-րդ փուլում. ԶԼՄ-ներ 
Առաջին երկու փուլով խորհրդարանի ղեկավար ընտրելու համար անհրաժեշտ է նրա օգտին առնվազն 400 ձայն...
Թուրքիայում 6 ընդդիմադիր հեռուստաալիքների մեղադրել են ընտրությունները լուսաբանելիս «հանրությանը վիրավորելու» մեջ
Ռադիոյի եւ հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը (RTUK) հայտնել է, որ բողոքները ներկայացրել են հեռուստադիտողները․․․
Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է Թուրքիայի պատմության մեջ «ամենաանարդար ընտրական շրջանի» մասին
Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ կշարունակի պայքարը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ