News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 25
USD
387.5
EUR
412.18
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Անկարայի եւ Դամասկոսի միջեւ հարաբերությունները կարգավորելու նպատակով Թուրքիայի, Ռուսաստանի, Սիրիայի եւ Իրանի ղեկավարների հանդիպումը  հնարավոր է տեղի ունենա մոտ ապագայում, հայտարարել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը։

«Բանակցային գործընթացին միջամտեցին ընտրությունները։ 15 օր առաջ մեր արտգործնախարարը (Մեւլութ Չավուշօղլուն) մասնակցել է Մոսկվայում կայացած հանդիպմանը։ Առաջիկա հանդիպումները կշարունակվեն փոխնախարարների մակարդակով։

Առաջիկայում բանակցությունների առաջխաղացումից հետո, որոշում կկայացվի, եւ հնարավոր կլինի գործել։ Կան նաեւ հարցեր, որոնք պետք է քննարկվեն առաջնորդների մակարդակով։ Կարող եմ ասել, որ դա կիրականացվի մոտ ապագայում»,- Türk-ին տված հարցազրույցում ասել է Կալինը։

Ավելի վաղ Մոսկվայում տեղի էր ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանիի, Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ Միկդադի եւ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի հանդիպումը։ Բանակցություններն անցկացվել էին Դամասկոսի եւ Անկարայի միջեւ տարաձայնությունները վրացնելու եւ հարաբերությունները կարգավորելու նպատակով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կիպրոսը ԵՄ-ին կոչ է անում վերանայել սիրիական անվտանգ գոտիները՝ սիրիացի միգրանտներին հայրենիք վերադարձնելու համար
Կիպրոսում ապաստան խնդրած 7369 միգրանտների մոտ 40%-ը սիրիացիներ են...
Անկարան նշել է Սիրիայից զորքերի դուրսբերման պայմանները
Նրա խոսքով՝ «նախ պետք է պայմաններ ստեղծել»...
Իսրայելը հարձակվել է Սիրիայի գլխավոր ռազմաօդային բազաներից մեկի վրա, որն օգտագործում է Ռուսաստանը. լրատվամիջոցներ
Օդային հարվածների համար ռազմավարական թիրախներ են եղել նաև Ռուսաստանի ռազմածովային ուժերի...
Սիրիական հակաօդային պաշտպանությունը հետ է մղել Դամասկոսի վրա իսրայելական հրթիռային հարձակումը. SANA
Իսրայելի ռազմաօդային ուժերը հրթիռային հարվածներ են հասցնում...
Սիրիայում զոհվել է ավելի քան 20 զինծառայող
«Իսլամական պետության» գրոհայինները հարձակվել են Սիրիայի կառավարական ուժերի զինծառայողների վրա...
Ահաբեկչությունը Սիրիայում թուրքական արտադրություն է. Ասադը Էրդողանի հետ հանդիպման պայման է նշել
Էրդողանի նպատակը Սիրիայում թուրքական օկուպացիան օրինականացնելն է...
Ամենաշատ